ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ոստիկանապետության ճանապարհին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի կառավարությունը երեկ կայացած նիստում որոշում է կայացրել, թե հավելյալ միջոցներ հատկացնել ոստիկանների պարգևավճարների համար։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը իր որոշման հիմնավորման մեջ նշել է, թե առկա միջոցներով ոստիկանությունը չի կարող իրավապահներին ամբողջությամբ վճարել տարեվերջին նախատեսված պարգևավճարները, ուստի պետական բյուջեից հատկացվելու է լրացուցիչ 1 միլիարդ 220 միլիոն դրամ։

Այն, որ իշխանության գալուց անմիջապես հետո Փաշինյանն ու իր թիմը բոլոր միջոցներով ամրապնդում են ոստիկանությունը՝ ի հաշիվ թե՛ բանակի, թե՛ մյուս ուժային կառույցների, գրեթե որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում։ Փաշինյանը հասկանում է, որ ստեղծված պայմաններում շատ ավելի նախընտրելի է ունենալ կամակատար և ջարդարար ոստիկանություն, նրանց միջոցով պահպանել իր իշխանությունը, քան թե այդ գումաները փոխանցել երկրի անվտանգության կամ տնտեսության վերականգնման գործին։

Ըստ էության, բախվել ենք մի իրավիճակի, երբ Հայաստանում Փաշինյանի իշխանության միակ հենարանը ոչ թե քաղաքական ուժերն են կամ սեփական քաղաքական թիմը, եթե այդպիսին իհարկե կա, այլ բացառապես ոստիկանական համակարգը, և այդ համակարգի մահակի միջոցով էլ Փաշինյանը հույս ունի առնվազն պահպանել իր իշխանությունն այնքան ժամանակ մինչև սեփական անձի և ընտանիքի համար անվտանգության երաշխիքներ ստանա։

 

Վաղուց այլևս անհույս գործ է դիմել ոստիկանության ծառայողներին, բացատրել նրանց իրենց կատարած քայլերի ողջ նողկալիությունը, Փաշինյանին ու նրա դավաճան թիմին պաշտպանելու դավաճանական քայլը։ Հայաստանյան ոստիկանությունը նույն ջանասիրությամբ ջարդում էր ընդդիմադիրներին բոլոր իշխանությունների օրոք։

Ուստի և այդ կառույցը իրեն ասոցացնում է ոչ թե օրենքի և իրավակարգի պաշտպանի, այլ բացառապես գործող իշխանությունների մահակի դեպքում։ Ուստի և, բնավ էլ զարմանալի չէ, որ Փաշինյանը անընդհատ բարձրացնում է ոստիկանության ծառայողների աշխատավարձերը, պարբերաբար պարգևավճարներ տալիս, կարճ ասած փողով գնում ոստիկաններին։

Մանե Մսրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular