ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՄԳԻՄՕ-ի աշխատակցին հեռացրել են աշխատանքից ադրբեջանցի ֆաշիստների սպառնալիքներից հետո»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Infoteka24.ru–ն գրում է, որ ՄԳԻՄՕ-ն աշխատանքից ազատել է քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովին այն բանից հետո, երբ վերջինս հարցազրույցում կոշտ է արտահայտվել Ադրբեջանի Ռուսաստանի հանդեպ կեղծավոր քաղաքականության մասին։ Հարցազրույցի ընթացքում խոսվել է ադրբեջանցի բնապահպան-ահաբեկիչների կողմից Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի արգելափակման մասին, որը հակասում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմաններին։ Հայկական երկու հանրապետությունների միջև անխափան հաղորդակցությունը պետք է ապահովի ռուսական խաղաղապահ զորախումբը, սակայն Ադրբեջանը փակել է միջանցքը, իսկ ադրբեջանցի սադրիչները ամեն կերպ նվաստացնում և վիրավորում են ռուս խաղաղապահներին։

Հաշվի առնելով Ադրբեջանի հակառուսական քաղաքականությունը ՄԳԻՄՕ-ի դոկտորն ասել է, որ ինչ որ պահի «լույսը կարող է մարել նաև հենց Ադրբեջանում», ինչը առաջացրել է Ռուսաստանում ապրող ադրբեջանցի նացիստների զայրույթը։ Ալեքսանդրովը սոցիալական ցանցերում սկսել է սպառնալիքներ ստանալ ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներից։ Սակայն իրենց աշխատակցին տեր կանգնելու, իրավապահ մարմիններին դիմելու և ադրբեջանցի ֆաշիստներին զսպելու փոխարեն ադրբեջանական սփյուռքի ազդեցիկ անդամները կարողացել են հասնել նրան, որ Ալեքսանդրովին հեռացնել են ռուսական համալսարանից։


Այս միջադեպը ակնհայտորեն ցույց է տալիս այն, որ հանցավոր և ֆաշիստական ​​ադրբեջանական ռեժիմը՝ բռնապետությունը դուրս է եկել անգամ Ադրբեջանի սահմաններից, բացի դա երևում է Ռուսաստանի իրավապահ համակարգի անօգնականությունն ու թուլությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular