ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենը ստորագրել է ԱՄՆ-ի 2023 թվականի պաշտպանական բյուջեի փաստաթուղթը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգերի նախագահ Ջո Բայդենը այսօր ստորագրել է 2023 ֆինանսական տարվա՝ մոտ 850 միլիարդ դոլար արժողությամբ պաշտպանական բյուջեն, հայտնել է Սպիտակ տունը։

«Այսօր ես ստորագրեցի օրինագիծը... 2023 ֆինանսական տարվա ազգային պաշտպանության հատկացումների վերաբերյալ», - ասվում է ԱՄՆ ղեկավարի տարածած հայտարարության մեջ, որը հրապարակվել է իր վարչակազմի կողմից:

Պաշտպանական բյուջեն ավելացնում է հատկացումները մինչեւ ռեկորդային 847,3 միլիարդ դոլար՝ անցյալ տարվա 778 միլիարդ դոլարի փոխարեն: Տասը միլիարդ դոլար է հատկացվել Թայվանին ռազմական օգնություն տրամադրելուն, 800 միլիոն՝ Ուկրաինային։ Եվս վեց միլիարդ դոլար կօգտագործվի Ռուսաստանին Եվրոպայում զսպելու համար։

Ծավալուն փաստաթուղթը նախատեսում է ձգտել Ռուսաստանին հեռացնել մի շարք միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ G20-ից, պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության հետ ոսկու եւ արտարժույթի գործարքներին մասնակցելու համար, ինչպես նաեւ արգելում է հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը ռուսական կողմի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular