ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այստեղ իմ տունն է». Վարդանյանը պատասխանել է Լեռնային Ղարաբաղը լքելու Բաքվի պահանջին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Forbes.ru-ն գրում է, որ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետնախարար (կառավարության ղեկավար) Ռուբեն Վարդանյանն արձագանքել է տարածաշրջանը լքելու Ադրբեջանի պահանջին։

RBC հեռուստաալիքի ChEZ հաղորդման եթերում նա ասել է, որ 20 տարի է, ինչ գալիս է հանրապետություն, և ինքը արմատներով այդտեղից է։ «Ես այստեղ տուն ունեմ, և ես իսկապես չեմ հասկանում, թե ինչո՞ւ պետք է հեռանամ այստեղից: Ես միշտ ամեն ինչ արել եմ, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը) և Ադրբեջանի Հանրապետության ժողովուրդները կարողանան ապրել կողք կողքի, բայց ոչ միասին։ Դա հակամարտությունից խուսափելու միակ հնարավորությունն է բոլոր կողմերի համար»,- ասել է միլիարդատերը։


Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր Ադրբեջանի պահանջի մասին։ Բայրամովի խոսքով Վարդանյանի գործունեությունը «կրիմինալ և արկածախնդիր բնույթ է կրում»։


Վարդանյանը չճանաչված հանրապետության պետնախարարի (կառավարության ղեկավարի) պաշտոնը ստանձնել է 2022 թվականի նոյեմբերին։ Միաժամանակ, սեպտեմբերին գործարարը հայտարարել էր Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու որոշման մասին։ Դեկտեմբերի 22-ին Վլադիմիր Պուտինը բավարարել էր Վարդանյանի հայտարարությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular