ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական դեմարշ․ Սերգեյ Լավրովը բացահայտ նեղանում և սպառնում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվայում երեկ կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Նախապես նախատեսված էր, որ հանդիպումը լինելու էր եռակողմ, մասնակցելու էր նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Վերջին պահին, սակայն, հայկական կողմը հրաժարվեց, իսկ ԱԳՆ խոսնակ Վահան Կոստանյանը դա պատճառաբանեց Լաչինում ստեղծված իրավիճակով և Հայաստանի ԱԳ նախարարի գերակայությունների փոփոխմամբ։

Ռուսաստանի արտգործնախարարը Բայրամովի հետ հանդիպումից հետո ակնհայտ նեղսրտել և նույնիսկ սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Լավրովը հայտարարել է , թե Հայաստանին ուղղված հարցեր կան այն առնչությամբ, թե ինչպես են երկրի իշխանությունները հայտնել դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու մասին։ Ըստ Լավրովի՝ Երևանը դիվանագիտական ուղիներ չի օգտագործել։

«Մենք ինչպես դուք, այդ մերժման մասին տեղեկացել ենք մամուլի հաղորդագրություններից, որևէ դիվանագիտական խողովակներ, որոնք սովորաբար ներգրավված են նման դեպքերում, չեն օգտագործվել, սա հայկական կողմի որոշումն է», - ասել է Լավրովը ու նշել, որ մեթոդը, որով Երևանը որոշել է հանդիպման մասնակիցներին տեղեկացնել հանդիպման չեղարկման մասին, հարցեր են առաջացնում։

Արդեն հաջորդ պահին Լավրովը կոնկրետ սպառնալիք է տվել, նշել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև միջադեպերը կշարունակվեն, եթե կողմերից մեկը հրաժարվի կապ հաստատել։ Այդ միջադեպերը, որոնք անխուսափելի են ցանկացած կոնֆլիկտում և որոնք իհարկե պետք է օպերատիվ դիտարկել և փորձել կարգավորել դրանք, կշարունակվեն նույնիսկ ավելի երկար, եթե ամեն անգամ որևէ միջադեպից հետո կողմերից մեկը հրաժարվի բանակցությունների համաձայնեցված փուլից։

«Դա երբեք ոչ մեկին օգուտ չի բերել»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Միևնույն ժամանակ ուշագրավ է Սերգեյ Լավրովի մեկ այլ հատարարություն, ըստ էության, հայտարարել է, թե ռուս խաղաղապահներն ամեն ժամ աշխատում են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ և կապի մեջ են կողմերի հետ։

«Մենք հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ որքան հնարավոր է շուտ վերականգնվի ամբողջական տրանսպորտային հաղորդակցությունը և լուծվեն տարածաշրջանի հանքավայրերի շահագործման տարաձայնությունները, թեման հին է, որը գալիս է դեռ Խորհրդային միությունից և իհարկե անհրաժեշտ է, որքան հնարավոր է շուտ հեռացվի դրա սրությունը»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։

Թերևս Ռուսաստանն առաջին անգամ անուղղակի ձևով հաստատել է, որ իրենք էլ շահագրգռված են Արցախի հանքերի շահագործման հստակեցման վերաբերյալ, ինչը ևս մեկ վտանգ է Հայաստանին և Արցախին։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular