ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը երկու նոր ծառայություն կունենա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանն այլևս երկու նոր ծառայություն կունենա։

Խորհրդարանը երեկ արտահերթ նիստում ընդունել է Արտաքին հետախուզական ծառայության և Պետական պահպանության ծառայության մասին օրենսդրական փաթեթները։ Արտաքին հետախուզական ծառայության նախագծին կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 33-ը։

Պետական պահպանության ծառայության նախագծին կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ կրկին 33-ը։ Երկու ծառայությունների ղեկավարներին նշանակելու է վարչապետը, իսկ ՊՊԾ պետի զինվորական պաշտոն զբաղեցնող տեղակալին՝ արդեն նախագահը։ Այս նախագծերով Նիկոլ Փաշինյանը թուլացնում է ԱԱԾ-ի դիրքերը և իր հետախուզական ամբողջ համայնքը լիակատար կախվածության մեջ գցում վարչապետի անձից։

Թեև նա հնարավորինս վնասել է Ազգային անվտանգության ծառայությանը, այնտեղ զտումներ իրականացնելով սեփական մարդկանց նշանակելով, այդուհանդերձ լիակատար չի վստահում և փորձում է ոչ թե ազատվել ԱԱԾ գործող պետ Արմեն Աբազյանից, այլ թուլացնել նրա ազդեցությունն ու հնարավորությունները։ Իսկ արդեն եկող տարվա սկզբից Հայաստանը նոր ներքին գործերի նախարար կունենա երկու տասնամյակ անց։

Մինչ այս պահը հայտնի չէ, թե ում է նշանակելու Նիկոլ Փաշինյանը, նա ինքն էլ գաղտնի է պահում այդ տեղեկությունը, շրջանառվող երկու-երեք անուններն էլ վստահ են, որ հենց իրենք են լինելու ՆԳ նախարար, քանի որ Փաշինյանը բոլորին էլ խոստացել է հենց նրանց նշանակել։ Այս պարագայում էլ Փաշինյանը լիակատար կախվածության մեջ է գցելու իրենց ոստիկանությանը՝ այդ կերպ ևս մեկ քայլ անելով ոստիկանապետության ճանապարհին։

Մանան Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular