Ռուսները, ովքեր Ռուսաստանը փոխել են Հայաստանի հետ ստիպված են ամեն ինչի վրա խնայել
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐYakutsk.ru-ն գրում է, որ Ռուսաստանի ոչ բոլոր բնակիչների, ովքեր փորձել են փախչել մոբիլիզացիայից, բախտը բերել է օտար երկրում։ Նրանցից շատերը երազում են հայրենիք վերադառնալու մասին։
Կրասնոդարի բնակիչ Անտոնը, ով Հայաստան է տեղափոխվել ավելի քան երկու ամիս առաջ, չի կարողանում նույնիսկ սրճարանում հաշիվը վճարել լրագրողի հետ հանդիպման ժամանակ։ Երիտասարդը ստիպված է եղել խոստովանել, որ իր հետ վերցրած միջոցների պահուստները հազիվ են բավարարել կյանքի առաջին ամսվա համար։ Հիմա Անտոնը ստիպված է Երևանում ամենաէժան բնակարանը փնտրել, ինչպես նաև ամբողջ օրը խաչապուրի ուտել, որպեսզի վաղվա համար էլ գումար մնա։
Նման կերպ է արտահայտվել նաև Սանկտ Պետերբուրգի բնակիչ Ալեքսեյ Մակարովը, ով նույնպես մեկնել էր Երևան ավելի լավ կյանքի փնտրտուքների համար: Ինչպես երիտասարդն է խոստովանել, ինքը ուշ է հասկացել, որ Հայաստանը շատ փոքր երկիր է բոլորին աշխատանքով ապահովելու համար։ Այժմ Սանկտ Պետերբուրգի նախկին ծրագրավորողը բնակարանի ու սննդի ծախսերը հոգալու համար համաձայնվում է այն ամենին, ինչ իրեն առաջարկում է Երևանի զբաղվածության ծառայությունը։ Ինչպես Ալեքսեյն է ասում, ինքն արդեն լրջորեն մտածում է հայրենիք վերադառնալու մասին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը