ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի սրտի նոր նախարարը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ՝ կիրակի օրով, աշխատանքից ազատել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանին։

Ըստ ամենայնի, արդեն այսօր, Վահագն Խաչատրյանը Մինասյանին կնշանակի արդարադատության նախարարի պաշտոնում։ Տևական ժամանակ, գրեթե 2 ամիս, Հայաստանն արդարադատության նախարար չուներ, և պարտականությունները կատարում էր Գրիգոր Մինասյանը։ Նախկինում մի քանի անգամ նշել ենք, որ Նիկոլ Փաշինյանն ամենայն հավանականության մտածում է հենց Մինասյանին էլ այդ պաշտոնին նշանակելու համար։ Սակայն նրան փորձաշրջան է տվել, պարզելու արդյոք Մինասյանը կկարողանա իրականացնել իր բոլոր ոչ այնքան օրինական հանձնարարությունները, թե՝ ոչ։

Ըստ երևույթին Փաշինյանը գոհ է մնացել Մինասյանի աշխատանքից, նախօրեին նա գնացել էր արդարադատության նախարարություն անձամբ հետևելու նախարարության աշխատանքի ամփոփմանը, որտեղ էլ Մինասյանն ու իր տեղակալները ներկայացրել են կատարված աշխատանքները։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը չափազանց գոհ է եղել Մինասյանից և որոշել է հենց նրան էլ նշանակել։ Մինասյանի նշանակմամբ Փաշինյանը մի քանի կարևոր հարց է լուծում. առաջին հերթին ցույց է տալիս, թե իբր նախկինների «լավագույն կադրերին» շարունակում է տեղ տալ և պահել իր մոտ։ Հիշեցնենք, Գրիգոր Մինասյանը Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի եղբայրն է, Միքայել Մինասյանը հետախուզման մեջ է Հայաստանում, նախօրեին էլ մեկ այլ քրեական գործ հարուցվեց Գրիգոր Մինասյանի հոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանի նկատմամբ։

Եվս երեք դրվագներով նախկինում Արա Մինասյանին մեղադրում էին բյուջեից գրեթե մեկ միլիոն դոլար հափշտակելու մեջ, այժմ էլ 415 միլիոն դոլարի հափշտակության մեղադրանք է առաջադրվել։ Մի կողմից Փաշինյանը հետապնդում է այլևս նախկին փոխնախարարի ընտանիքի անդամներին, մյուս կողմից նրան պաշտոնի բարձրացում է տալիս, այս կերպ ոչ միայն սեպ խրելով այդ ընտանիքի մեջ, (եթե իհարկե այդ սեպը վաղուց չէր խրված), նաև՝ խրախուսելով ամենաստորակարգ բնազդները, փորձում է իր կողմը քաշել բոլոր նախկիններին։ Գրիգոր Մինասյանը, հիշեցնենք, ՀՀԿ ցուցակով ժամանակին Երևանի ավագանու անդամ է եղել։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular