ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բաքուն և Երևանը ցանկանում են Ռուսաստանին մեղադրել դավաճանության մեջ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Novostivl.ru-ն գրում է, որ քաղտեխնոլոգ Արմեն Ասրիյանը մեկնաբանել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։


Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին մեղադրել է իր պարտավորությունները չկատարելու մեջ, քանի որ Լաչինի միջանցքն այս պահին արգելափակված է, Ադրբեջանը խոչընդոտում է շարժը այդ միջանցքով։ Քաղաքական գործչի խոսքով խաղաղապահները, որոնց խնդիրն է կանխել խաղաղության համաձայնագրի պայմանների խախտումները և երաշխավորել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, չեն կատարում իրենց գործառույթները։


Ըստ Արեմն Ասրիյանի, վերլուծելով Հայաստանի ընդդիմության հայտարարությունները, չնայած նրան, որ ոչ ոք ուղիղ չի խոսում, կարելի է եզրակացնել, որ իրականում և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը դեմ են Ռուսաստանի խաղաղապահների ներկայությանը։ Փաշինյանը ամեն ինչի մասին պայմանավորվելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փաստացի իր կուսակցության միջոցով քարոզում է ռուսաֆոբիա։ Իր հերթին, ըստ քաղաքական վերլուծաբանի, Ադրբեջանի պահվածքը հիշեցնում է մինսկյան պայմանավորվածություններից հետո Ուկրաինային, որը ամեն օր փորձարկում էր Ռուսաստանի արձագանքը իր սադրանքներին։ «Այդ ամենը այսօր չի սկսվել, ընդդիմությունը շարունակում է հայտարարել, որ Փաշինյանի և Ալիևի տեսակետները համընկնում են, նրանք տանդեմով են հակադրվում ռուսական կոնտինգենտին»,- նշել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular