ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակում է գլորվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակում է գլորվել։ «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի հայկական ներկայացուցչության կատարած ուսումնասիրությունների արդյունքում, վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների 38 տոկոսը, հավանություն չի տվել 57.8 տոկոսը։ Ընդ որում, հարցվածների 23.2 տոկոսը նշել է, որ միանշանակ հավանություն է տալիս վարչապետի գործունեությանը, 14.8 տոկոսը ավելի շատ հավանություն է տալիս, 23.1 տոկոսը բացասական է վերաբերվում, 34.7 տոկոսը ընդհանրապես հավանություն չի տալիս Փաշինյանի գործունեությանը։

Գրեթե նույն պատկերն է ստացվում նաև խորհրդարանի, կառավարության, նախագահի դեպքում, ընդ որում հարցվածների մեծ մասը՝ 53.9 տոկոսը, բացասական է գնահատել երկրի տնտեսական վիճակը, իսկ 19.2 տոկոսը չափազանց վատ է գնահատել։ Ըստ էության սա լրջագույն ազդակ է Փաշինյանի համար գիտակցելու, որ շատ մոտ ապագայում ինքը զրկվելու է իշխանությունից։ Այ հասարակության մի ստվար զանգվածը նրա գործունեությանն ընդհանրապես հավանություն չի տալիս, իսկ ավելի քան 73 տոկոսը բնակչության չափազանց վատ է գնահատում տնտեսական վիճակը, ինչն էլ ի վերջո հանգեցնելու է գործող իշխանությունների հեռացմանը։

Որքան էլ Նիկոլ Փաշինյանի կամակատարները փորձեն համոզել հանրությանը, թե երկնիշ տնտեսական աճ են գրանցում, իրականում ակնհայտ է, որ 44- օրյա պատերազմից հետո հայ հանրությունը սկսել է շատ ավելի վատ ապրել, իսկ գնաճը և լրջագույն խնդիրները տնտեսության մեջ, ինչպես նաև սահմանին ստեղծված իրավիճակը, ավելի ու ավելի են դեպրեսիայի մատնում հայ հանրությանը։ Առայժմ միակ դիսկուրսը, որտեղ Փաշինյանը դեռ կարողանում է պահպանել իր իշխանությունը նախկիններ, ներկաներ պառակտիչ դիսկուրսն է,այն էլ շատ մոտ ապագայում ի վերջո տեղի է տալու և հանրությունը, եթե ոչ ուժով, ապա պարտադրանքով կհեռացնի Նիկոլ Փաշինյանի վարչախմբին։ 

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular