ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր խնդիրներ հայ-ռուսական հարաբերություններում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը երեկ Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Թեև տեղեկություններ կային, որ գագաթնաժողովի շրջանակներում կարող է եռակողմ հանդիպում կայանալ, սակայն, երեկ նախքան գագաթնաժողովը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, թե եռակողմ հանդիպում նախատեսված չէ, Վլադիմիր Պուտինը առանձնազրույցներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։

Արդեն գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է ԱՊՀ ձեռքբերումները, միաժամանակ նշել, թե, ցավոք, ԱՊՀ տարածքում էլ խնդիրներ կան, որոնք իրենք մտադիր են լուծել։ Թե ի՞նչ է խոսվել փակ դռների ետևում, որևէ տեղեկություն առայժմ հայտնի չէ։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, սակայն, Նիկոլ Փաշինյանի տրամադրությունն առանձնապես բարձր չի եղել այդ հանդիպումից հետո։ Ըստ երևույթին Ռուսաստանը շարունակում է Հայաստանի նկատմամբ ճնշումները, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանին դեղին քարտ են ցույց տվել՝ արտգործնախարարների հանդիպումից վերջին պահին հրաժարվելու համար։

Այն, որ հայ-ռուսական հարաբերություններն առանձնապես լավ վիճակում չեն, իսկ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովն էլ որևէ բան չի փոխել այդ առումով, կարելի է եզրակացնել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի երեկ հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Անվտանգության խորհրդի քարտուղարը ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, թե Հայաստանի հանդեպ ճնշումներ կան նաև միութենական պետության մասով, Հայաստանի ժողովրդավարութունը դիմադրում և ստանում ռազմական տեսքով ճնշումներ։

«Միութենական պետությունն ամբողջովին սուվերենության խախտումն է, Հայաստանի օրակարգում միութենական պետության մեջ մտնելու օրակարգ չկա, Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները սահմանափակում են այդ հարցի քննարկումը»,- հայտարարել է Գրիգորյանը և արագ փորձել ուղղել ինքն իրեն հայտարարել, թե Երևանը որևէ քայլ չի արել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ճգնաժամ ստեղծվի, ուստի հայկական կողմն ակնկալում է, որ Լաչինի միջանցքը հնարավորինս արագ կբացվի, ամբողջովին միջանցքը ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ է։

Թերևս Հայաստանի իշխանություններն առաջին անգամ են այսպես բաց տեքստով հայտարարում միութենական պետության հարցով ճնշումների վերաբերյալ, իհարկե, Նիկոլ Փաշինյանի անձնական «Հայկական ժամանակ» թերթը, հղում անելով հավաստի աղբյուրին, նշել էր նման ճնշումների մասին, սակայն դա պաշտոնական համարելը, մեղմ ասած, անլուրջ կլինի։ Իսկ այս դեպքում արդեն անվտանգությանն խորհրդի քարտուղարն է ուղիղ քար գցում ռուսական «բոստանը»՝ ըստ էության ակնարկելով, որ Հայաստանը խնդիրներ ունի Ռուսաստանի Դաշնության հետ։

Թե ո՞ւր կտանի այս հակառուսական քաղաքականությունը Հայաստանի իշխանություններին դեռևս վաղ է խոսել, բայց այն, որ հղի է անկանխատեսելի և լուրջ հետևանքներով, միանշանակ է։ 

Լիզա Վրացյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular