ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը միտումնավոր սրում են Ռուսաստանի հետ հարաբերությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին հայտարարել էր, թե Հայաստանին ճնշում են Միութենական պետության անդամակցելու հարցով։ Նա մի շարք աղմկահարույց հայտարարություններ էր արել՝ մեղադրանքների սլաքն ուղղելով Ռուսաստանի ուղղությամբ։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ ստիպված անդրադարձել և հայտարարել է, թե Արմեն Գրիգորյանի հայտարարությունները կապված Հայաստանին Միութենական պետության հարցով ճնշելու հետ սադրիչ են։ «Նման հայտարարությունները կարելի է համարել սադրիչ, դրանք չեն համապատասխանում իրականությանը, ռուս պաշտոնյաներից ոչ ոք դա չի ասել և որևէ մեկի միջոցով դա չի ներկայացվել հայկական կողմին»,- ասել է Պեսկովը։

Իհարկե անհնար է կարծել, թե անվտանգության խորհրդի քարտուղարը նման հայտարաություններ կարող էր անել առանց իր վերադասի անմիջական ցուցումների։ Նրա վերադասն էլ երեկ Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երկրների ղեկավարների՝ թանգարանում այցից հետո, առանձնազրույցի սկզբում մինչ Վլադիմիր Պուտինն անդրադառնում էր տնտեսական ոլորտի իրավիճակի դրական զարգացումներին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե այս պահին գլխավոր հարցը, ամենահրատապ խնդիրը Լաչինի միջանցքի ճգնաժամն է։ Ըստ Փաշինյանի սա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է Լեռնային Ղարաբաղում։

«Եռակողմ հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների հսկողության ներքո, իսկ Ադրբեջանը պիտի երաշխավորի ուղևորների, բեռների, մարդկանց անխոչընդոտ անցումը»,- ասել է Փաշինյանը և հավելել, թե ստացվում է, թե Լաչինը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ։

Իհարկե, թե՛ Արմեն Գրիգորյանի, թե՛ Փաշինյանի հայտարաություններում ճշմարտության հատիկ կա, սակայն ստեղծված իրավիճակում հարցը ռուսական կողմի հետ բանակցություններով կարգավորելու, ռուսական կողմի հետ ավելի մեղմ և ճիշտ քաղաքականություն վարելու փոխարեն, փաշինյանական վարչախումբն ավելի սրում իրավիճակը և թե՛ հայ հանրության և թե՛ միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծում, թե ռուսներն ընդհանրապես չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները։

Չի բացառվում, որ ինչ որ պահի Արևմուտքը նույնիսկ հարց բարձրացնի ռուսական խաղաղապահ զորախումբը հանելու, նրանց փոխարեն միջազգային խաղաղապահներ ներգրավելու հարցը, ինչը , թերևս, հենց այն է, ինչին ձգտում է Նիկոլ Փաշինյանը։

Աննա Նադոյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular