Շոյգուն բանակցություններ է վարել Սիրիայի և Թուրքիայի ՊՆ ղեկավարների հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում բանակցություններ է վարել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Մահմուդ Աբասի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Քննարկվել են սիրիական ճգնաժամի և փախստականների խնդրի լուծման ուղիները, համատեղ ջանքերը Սիրիայում ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում», - ասվում է գերատեսչությունում։