ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրյուսովի համալսարանը մնացել է վարչախմբի կոկորդին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել և մեղադրանք է առաջադրել ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գիրշա Թամրազյանին։ Ըստ գործի նյութերի՝ Թամրազյանը Բրյուսովի ռեկտորի ընտրության օրը միջանցքում հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է արել արդեն նախկին ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանի հասցեին։ Բրյուսովի համալսարանի շուրջ փաշինյանական իշխանության քայլերն այլևս դուրս են օրինականության և տրամաբանության սահմաններից։ Տպավորություն է, թե Փաշինյանն ամեն գնով ցանկանում է հանրությանը ցույց տալ, թե հենց ինքն է որոշում, թե ով կարող է լինել որևէ բուհի ռեկտոր կամ ղեկավար։ 

Հիշեցնենք՝ գործող իշխանություններն ամեն գնով ցանկանում են Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանը միավորել մանկավարժական համալսարանի հետ և այդ կապակցությամբ էլ փորձում են «իշխանափոխություն» իրականացնել համալսարանում, նշանակել իրենց որևէ խամաճիկի և դրանից հետո լուծել համալսարանի հարցերը, սակայն, նույնիսկ հոգաբարձուների խորհրդում իշխանականների զգալի ներկայությանը, արդեն նախկին փոխվարչապետ համբարձում Մաթևոսյանի դիմադրությանը, հաջողվել էր կանխել փաշինյանական վարչախմբի սցենարը։ Դրանից հետո տեղեկություն տարածվեց, որ դատախազությունը երկու դրվագով քրեական գործ է հարուցել՝ խուլիգանության և ռեկտորի ընտրության գործընթացում իրականացված խախտումների վերաբերյալ։ 

Ըստ էության խուլիգանության մասին դրվագը հենց վերաբերում է Բրյուսովի համալսարանի ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանին։ Վերջինս, նշենք, հայտնի է որպես Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի ընկեր, ժամանակին բավական մտերիմ հարաբերություններ ուներ Արայիկ Հարությունյանի հետ։ Հենց նրա միջնորդությամբ է Գրիշա Թամրազյանը նշանակվել ԿԳՄՍՆ փոխնախարար, սակայն որոշ ժամանակ անց նրան հեռացրեցին այդ պաշտոնից, իսկ իշխանական կուլուարներում նշում էին, թե Թամրազյանը խնդիրներ ունի օրենքի հետ։ Այժմ էլ Թամրազյանը հանգրվանել է Բրյուսովի համալսարանում, որտեղ «պայքարում է» փաշինյանական իշխանության դեմ։ 

Հայկ Հարությունյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular