ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկ առանց ՌԴ զորախմբի ավելի լա՞վ էր լինելու. Զախարովան՝ Փաշինյանի հայտարարության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսկ ո՞վ կարող է ասել՝ եթե Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը չլիներ Լեռնային Ղարաբաղում, իրավիճակն ավելի լա՞վ կլիներ։ Այս մասին հինգշաբթի տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայատարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ եթե «Ռուսաստանի Դաշնությունն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, կարծում եմ՝ ինքը պիտի քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի»։ 

«Իսկ ես կարո՞ղ եմ հարց տալ՝ առանց խաղաղապահ միավորման ավելի լա՞վ էր լինելու։ Ես կարծում եմ, որ պատասխանը միանշանակ է։ Հնարավոր է արդյունավետության բարձրացման մասին շատ խոսել, ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ այդ իրավիճակի լուծումով հիմա բոլորը զբաղվում են։ Նման հայտարարություններ անելը նշանակում է գետնի վրա իրավիճակը չհասկանալ»,-հայտարարել է նա։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular