ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է Ուկրաինայում անհետ կորածների թիվը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահի՝ ուկրաինացի զինվորականների իրավունքների ապահովման հարցերով հանձնակատար Ալյոնա Վերբիցկայան հայտնել է, որ 15 000 մարդ անհետ կորած  է համարվում։ Նրա խոսքերը հայտնում է Bloomberg-ը։

Վերբիցկայայի խոսքով՝ այդ մարդկանցից շատերը քաղաքացիական անձինք են։ Նա նաև մատնանշել է հաստատված ռազմագերիների և անհայտ կորածների թվի անհամապատասխանությունը: Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը չգիտի, թե ինչ է պատահել նրանց հետ։ Նա քննադատել է ռազմագերիների հետ կապված ռուսական գործակալությունների «շատ վատ» համագործակցությունը։

Ավելի վաղ Ուկրաինայի վերաինտեգրման նախարարությունը Telegram ալիքում հայտնել էր, որ երկիրը Ռուսաստանի Դաշնությունից ստացել է 42 ուկրաինացի զոհված զինվորի դի։ Անհայտ կորածների հարցերով հանձնակատար Օլեգ Կոտենկոն նշել է, որ փոխանակման աշխատանքները չեն դադարում։

Ուկրաինայի իշխանությունները նաև պարզաբանել են, որ Կոտենկոյի նշանակումից ի վեր՝ երկիրը վերադարձրել է 869 զոհված զինվորի մարմինները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular