ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ Ռուբաևը Փաշինյանին համեմատել է Գորբաչովի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

m24.ru-ն գրում է, որ քաղաքագետ, եվրասիական հարցերով փորձագետ Ասլան Ռուբաևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին համեմատել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի հետ։ Այս մասին հայտնում է KP ռադիոն։

Ռուբաևը մեկնաբանել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին տեղեկատվությունը Սանկտ Պետերբուրգում վերջերս կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո։ Հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Ռուսաստանի նկատմամբ իր պահանջների մասին։ Նրա խոսքով, ռուս խաղաղապահները դադարել են վերահսկել Ղարաբաղը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը։

«Այնքան եմ խոսել այն մասին, որ Հայաստանը կորցված է Փաշինյանի գալուստով, սա այն մարդն է, որը վաղ թե ուշ սկսելու է դուրս գալ ՀԱՊԿ-ից, քանի որ նրա իշխանության գալը եղել է որոշակի պայմաններով»,- ասել է փորձագետը։ 

Նրա կարծիքով ելնելով ներկա պայմաններից Փաշինյանը պետք է հանձնի Ղարաբաղը, որից նա «փայլուն է գլուխ հանում»։ Փորձագետը նաև նշել է, որ վարչապետը պետք է լուծարի Հայաստանում ռուսական ռազմակայանը և դուրս գա ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի հետ պայմանավորվածություններից։ Ռուբաևը վստահ է, որ Փաշինյանը հենց դրա համար է եկել իշխանության:

«Այդ ամենն ինձ շատ է հիշեցնում Խորհրդային Միությունում Միխայիլ Գորբաչովի իշխանության գալը, հայ հասարակությունը պառակտված է, ավելին, կա ռազմական հեղաշրջման հավանականություն, քանի որ Հայաստանի ռազմական ղեկավարությունը նվաստացած է»,- նշել է փորձագետը։

Ռուբաևը նաև ասել է, որ Հայաստանն առանց կռվի կորցնում է իր դիրքերը: Բացի այդ, ինքնիշխան անկախ Հայաստանի գոյությունը հնարավոր է միայն Ռուսաստանի ազդեցության ներքո, հավելել է քաղաքագետը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ բանակցություններ են անցկացրել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի և Լաչինի միջանցքի շուրջ։ Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Պուտինին հանդիպման կազմակերպման համար, որի հիմնական թեման Լաչինի միջանցքի ճգնաժամն էր։ Փաշինյանն ընդգծել է, որ այս իրավիճակն այս պահին հիմնական օպերատիվ խնդիրն է։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular