ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկարայում սպանել են «Գորշ գայլեր» կազմակերպության նախկին նախագահին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անկարայում սպանվել է «Գորշ գայլեր»  թուրքական կազմակերպության նախկին ղեկավար պրոֆեսոր Սինան Աթեշը, հայտնում է Sözçü թերթը։

«Գորշ գայլեր»-ը թուրքական ազգայնական երիտասարդական կազմակերպություն է: Այն ստեղծվել է 1960-ականների վերջին գնդապետ Ալփարսլան Թյուրքեշի նախաձեռնությամբ՝ Ազգայնական շարժում կուսակցության (MHP) հովանու ներքո և հավատարիմ է պանթուրքիզմի գաղափարախոսությանը։

Թերթի տվյալներով՝ Աթեշը և նրա ընկեր Սելման Բոզքուրթը սպանվել են Չանքայա շրջանում գտնվող իրենց տանից դուրս գալու պահին երկու մոտոցիկլավարների կողմից։

«Սինան Աթեշը ստացել է հրազենային վնասվածք գլխի շրջանում, իսկ Սելման Բոզքուրթը վիրավորվել է ուսի շրջանում: Սինան Աթեշը, որին դեպքի վայր ժամանած 112 շտապօգնության խումբը սրտի մերսում է արել, այնուհետև տեղափոխել մասնավոր հիվանդանոց, մահացել է», - գրում է թերթը: 

Նշվում է, որ ծանուցումը ստանալուց հետո դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ ոստիկանական խմբեր։

«Մոտոցիկլետով հարձակվողին բռնելու գործողություն է սկսվել, ով դիմել է փախուստի»,- նշում է թերթը։ Habertürk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ բերման է ենթարկվել երեք մարդ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular