ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միակ մաղթանքս ու հորդորս մեր ժողովրդին պայքարն է, քանի դեռ մեր պետականության խարխլված հիմքերը կրկին չեն ամրացել. Սերժ Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

՛՛Նոր տարում և հաջորդ տարիներին ևս միակ մաղթանքս ու հորդորս մեր ժողովրդին ՊԱՅՔԱՐՆ է, քանի դեռ մեր պետականության խարխլված հիմքերը կրկին չեն ամրացել, մեր սահմանները անառիկ չեն դարձել, քանի դեռ թշնամու առաջ ներսից մեր դարպասները բացողները խստագույն պատժի չեն արժանացել, և խաղաղություն մուրալը չի դարձել խաղաղություն պարտադրել:

Սուրբ Ծննդյան հուսաբեր խորհուրդը այս դժվարին ժամանակներում թող նոր վճռականություն, կամք ու կորով հաղորդի Հայրենիքի բոլոր նվիրյալներին՝ Արցախում, մայր Հայաստանում և սփյուռքում՝ ՀՈՒՅՍՈՎ, ՀԱՎԱՏՈՎ ու ՍԻՐՈՎ տանելու ՊԱՅՔԱՐԻ ջահը մինչև հաղթական հանգրվան՛՛,-ասված է ուղերձում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular