ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի նախագահն ու վարչապետը նամակ են հղել Կրեմլին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ռուսաստանի օրվա կապակցության նամակներ են հղել իրենց ռուս գործընկերներին: Լուրը մեծ արձագանք է ստացել թուրքական մամուլում: Նամակներում առաջին պլան է մղվում երկու երկրների հարաբերությունների բարելավման կարևորությունը` այն կապելով երկու ժողովուրդների ընդհանուր շահերի հետ:

Էրդողանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակից հատկապես առանձնացվում է հետևյալ տողերը. «Թուրք ժողովրդի անունից շնորհավորում եմ ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որ ռուս-թուրքական հարաբերությունները մոտ ապագայում վերդառնան այն մակարդակին, որին արժանի են»:

Իսկ Բինալի Յըլդըրըմը, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ուղղված նամակում բոլոր ռուսներին ողջություն և բարօրություն մաղթելով, ընդգծել է. «Հույս ունեմ, որ մեր երկրների միջև համագործակցությունը և հարաբերությունները մոտ ժամանակներս կհասնեն մեր ժողովուրդների ընդհանուր շահերի համար անհրաժեշտ մակարդակի»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular