Խոշոր վթար Լոռիում. «ՎԱԶ 2106»-ի վարորդն ու նրա 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց (ֆոտո)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԼոռու մարզում, փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19։40-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Mazda մակնիշի 77 TV 767 համարանիշի (վարորդ՝ 32-ամյա Արթուր Ա.) եւ «ՎԱԶ 2106» մակնիշի 34 NM 348 համարանիշի (վարորդ՝ 44-ամյա Մայիս Ա.) ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով «ՎԱԶ 2106»-ի վարորդը եւ նրա ուղեւորներ՝ համագյուղացիներ, 8-ամյա Սամվել Մ.-ն ու 3-ամյա Անի Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն։
Աղբյուրի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ «ՎԱԶ 2106»-ի վարորդը եղել է ոչ սթափ, ավտոմեքենայում էլ հայտնաբերվել են գարեջրի բացված շշեր, իսկ վիրավորներն էլ նրա երեխաներն են։