Աջափնյակում տեղի ունեցած ահասարսուռ դեպքի մանրամասները. ամուսինները «միահամուռ ուժերով» սպանե՞լ են իրենց ազգականին
ԻՐԱՎՈՒՆՔ2015-ի հունվարի 31-ին Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած սպանությունը ցնցել էր Ֆուչիկի փողոցի 25 շենքի բնակիչներին: Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 69-ամյա Արշավիր Բարսամյանի սպանության վայրում, ըստ արդեն ապացուցված վարկածի, եղել մի կին և երկու տղամարդ, որոնք ձերբակալվել են սպանության կասկածանքով:
Ձերբակալվածները Հրազդան քաղաքի բնակիչներ 78-ամյա Բախշի Երիցյանը, նրա կինը՝ 63-ամյա Էլմիրա Ծատուրյանը և 50-ամյա Ռաֆիկ Մկրտչյանն էին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Բ.Երիցյանը կնոջ հետ 2015 թվականի հունվարի 31-ին` ժամը 10:00-ին, Ռ.Մկրտչյանի կողմից շահագործվող ավտոմեքենայով Հրազդան քաղաքից եկել է Երևան՝ հանդիպելու Ա.Բարսամյանին։ Նախկինում ունեցած գույքային վեճի շուրջ Ա.Բարսամյանի բնակարանում ծագած վիճաբանության ժամանակ Բ.Երիցյանը մուրճով հարվածներ է հասցրել տանտիրոջ գլխին և դեմքին։
Ստացած հարվածների հետևանքով վերջինս ընկել է մահճակալին և օգնություն կանչել։ Հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով կինը մարմնով ընկել է տուժողի վրա, բռնել նրան, իսկ Բ.Երիցյանը շարունակել է մուրճով հարվածներ հասցնել՝ սպանելով տղամարդուն:
Սպանությունից հետո հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով Երիցյան ամուսինները և վարորդը, ում ավտոմեքենայով եկել էին Երևան, դիակը տարել են նշված բնակարանի խոհանոց՝ նկուղում թաքցնելու համար, սակայն հանցանքի պահին բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:
Ինչ ապացուցվեց դատարանում Նախ նշենք, որ մինչդատական վարույթում ամուսինները կալանավորվել էին, տաքսու վարորդի նկատմամբ էլ խափանման միջոցը ստորագրությամբ չհեռանալն էր ընտրվել: Սպանության դրդապատճառը եղել է բնակարանային վեճը:
Պարզվել է՝ Բախշի Երիցյանը կնոջ և տաքսու վարորդի հետ Արշավիր Բարսամյանի բնակարան են գնացել Հրազդան քաղաքի բնակարանի պատկանելիության հարցի շուրջ զրույցելու, ինչպես նաև այդ բնակարանի չհրկիզվող պահարանից ոսկյա զարդերը վերցնելու թույլտվություն ստանալու համար: Մերժում ստանալով՝ Բախշի Երիցյանը մուրճի երկաթյա հատվածով հարվածել է Արշավիր Բարսամյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս ընկել է հյուրասենյակի մահճակալին և օգնություն կանչել: Այնուհետև միացել է կինը: Երիցյանընախ չի ընդունել առաջադրված մեղադրանքը, ապա դատարանին հայտնել է, որ տուժողը իր մորաքրոջ տղան էր, նախկին կնոջ եղբայրը:
Բնակարանն իրեն է պատկանել, սակայն տարիներ առաջ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով Բարսամյանի անունով է գրանցել: Դեպքի օրը, մեղադրյալի խոսքով, ինքը զրուցել է Բարսամյանի հետ՝ առանց կնոջ ներկայության: Զրույցի ընթացում Բարսամյանն իրեն ասել է, որ ոսկյա զարդերն արդեն Վորոնեժի գեղեցիկ կանայք են վայելում, ապա բռնել է իր ձեռքն ու փորձել վնասել: Ըստ տուժողի՝ ինքը օգնություն է կանչել, իսկ հետագա գործողությունները չի հիշել: Կինը ևս իրեն մեղավոր չի ճանաչել: Իսկ թե ինչպես է Բարսամյանը մահացել, կինը չի կարողացել հիշել, քանի որ ուշագնաց էր եղել:
Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 69-ամյա Արշավիր Բարսամյանի սպանության վայրում, ըստ արդեն ապացուցված վարկածի, եղել մի կին և երկու տղամարդ, որոնք ձերբակալվել են սպանության կասկածանքով: Ձերբակալվածները Հրազդան քաղաքի բնակիչներ 78-ամյա Բախշի Երիցյանը, նրա կինը՝ 63-ամյա Էլմիրա Ծատուրյանը և 50-ամյա Ռաֆիկ Մկրտչյանն էին:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Բ.Երիցյանը կնոջ հետ 2015 թվականի հունվարի 31-ին` ժամը 10:00-ին, Ռ.Մկրտչյանի կողմից շահագործվող ավտոմեքենայով Հրազդան քաղաքից եկել է Երևան՝ հանդիպելու Ա.Բարսամյանին։ Նախկինում ունեցած գույքային վեճի շուրջ Ա.Բարսամյանի բնակարանում ծագած վիճաբանության ժամանակ Բ.Երիցյանը մուրճով հարվածներ է հասցրել տանտիրոջ գլխին և դեմքին։ Ստացած հարվածների հետևանքով վերջինս ընկել է մահճակալին և օգնություն կանչել։ Հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով կինը մարմնով ընկել է տուժողի վրա, բռնել նրան, իսկ Բ.Երիցյանը շարունակել է մուրճով հարվածներ հասցնել՝ սպանելով տղամարդուն: Սպանությունից հետո հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով Երիցյան ամուսինները և վարորդը, ում ավտոմեքենայով եկել էին Երևան, դիակը տարել են նշված բնակարանի խոհանոց՝ նկուղում թաքցնելու համար, սակայն հանցանքի պահին բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից: Ինչ ապացուցվեց դատարանում Նախ նշենք, որ մինչդատական վարույթում ամուսինները կալանավորվել էին, տաքսու վարորդի նկատմամբ էլ խափանման միջոցը ստորագրությամբ չհեռանալն էր ընտրվել: Սպանության դրդապատճառը եղել է բնակարանային վեճը:
Պարզվել է՝ Բախշի Երիցյանը կնոջ և տաքսու վարորդի հետ Արշավիր Բարսամյանի բնակարան են գնացել Հրազդան քաղաքի բնակարանի պատկանելիության հարցի շուրջ զրույցելու, ինչպես նաև այդ բնակարանի չհրկիզվող պահարանից ոսկյա զարդերը վերցնելու թույլտվություն ստանալու համար: Մերժում ստանալով՝ Բախշի Երիցյանը մուրճի երկաթյա հատվածով հարվածել է Արշավիր Բարսամյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս ընկել է հյուրասենյակի մահճակալին և օգնություն կանչել: Այնուհետև միացել է կինը: Երիցյանընախ չի ընդունել առաջադրված մեղադրանքը, ապա դատարանին հայտնել է, որ տուժողը իր մորաքրոջ տղան էր, նախկին կնոջ եղբայրը: Բնակարանն իրեն է պատկանել, սակայն տարիներ առաջ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով Բարսամյանի անունով է գրանցել: Դեպքի օրը, մեղադրյալի խոսքով, ինքը զրուցել է Բարսամյանի հետ՝ առանց կնոջ ներկայության: Զրույցի ընթացում Բարսամյանն իրեն ասել է, որ ոսկյա զարդերն արդեն Վորոնեժի գեղեցիկ կանայք են վայելում, ապա բռնել է իր ձեռքն ու փորձել վնասել: Ըստ տուժողի՝ ինքը օգնություն է կանչել, իսկ հետագա գործողությունները չի հիշել: Կինը ևս իրեն մեղավոր չի ճանաչել: Իսկ թե ինչպես է Բարսամյանը մահացել, կինը չի կարողացել հիշել, քանի որ ուշագնաց էր եղել: Իսկ տաքսու վարորդի ներկայացրածը միանգամայն հակասել է ամուսինների պատմածին:
Նա պատմել է, թե ինչպես են Երիցյանները հարձակվել տղամարդու վրա, մուրճով սպանել նրան, իսկ իրենց հրամայել՝ չխառնվել, չշարժվել: Արդարացման դատավճիռ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել է արդարացնել կնոջն ու տաքսու վարորդին, իսկ Բախշի Երիցյանին դատապարտել 3 տարվա ազատազրկման՝ նրան ուղարկելով հարկադիր բուժման՝ նյարդահոգեբույժի հսկողությամբ: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահող դատավոր Ալեքսանդր Ազարյանի, մերժել է սպանության գործով մեղադրող դատախազի կողմից բերված բողոքը: Մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել պահանջով ամբողջությամբ բեկանել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Բախշի և Էլմիրա Երիցյանների և Ռաֆիկ Մկրտչյանի վերաբերյալ 29.07.2016թ. դատավճիռը:
Մեղադրողը պահանջել էր ամբաստանյալ Բախշի Երիցյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում 14 տարի ժամկետով, ամբաստանյալ Էլմիրա Երիցյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում 12 տարի ժամկետով, իսկ ամբաստանյալ Ռաֆիկ Մկրտչյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում 2 տարի ժամկետով:
Իսկ տաքսու վարորդի ներկայացրածը միանգամայն հակասել է ամուսինների պատմածին: Նա պատմել է, թե ինչպես են Երիցյանները հարձակվել տղամարդու վրա, մուրճով սպանել նրան, իսկ իրենց հրամայել՝ չխառնվել, չշարժվել: Արդարացման դատավճիռ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել է արդարացնել կնոջն ու տաքսու վարորդին, իսկ Բախշի Երիցյանին դատապարտել 3 տարվա ազատազրկման՝ նրան ուղարկելով հարկադիր բուժման՝ նյարդահոգեբույժի հսկողությամբ:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահող դատավոր Ալեքսանդր Ազարյանի, մերժել է սպանության գործով մեղադրող դատախազի կողմից բերված բողոքը: Մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել պահանջով ամբողջությամբ բեկանել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Բախշի և Էլմիրա Երիցյանների և Ռաֆիկ Մկրտչյանի վերաբերյալ 29.07.2016թ. դատավճիռը:
Մեղադրողը պահանջել էր ամբաստանյալ Բախշի Երիցյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում 14 տարի ժամկետով, ամբաստանյալ Էլմիրա Երիցյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում 12 տարի ժամկետով, իսկ ամբաստանյալ Ռաֆիկ Մկրտչյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում 2 տարի ժամկետով: