ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ՊՆ-ն Զապորոժիեի շրջանում Ուկրաինայի երկու զինապահեստ է ոչնչացրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները Զապորոժյեի շրջանում ոչնչացրել են Ուկրաինայի Զինված ուժերի հրթիռային և հրետանային զինատեսակների երկու պահեստ և վառելիքի պահեստարան։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ գերատեսչության ամփոփագրում։

«Զապորոժիեի շրջանի Օրեխով, Մալինովկա և Զալիզնիչնոյե բնակավայրերի շրջաններում ոչնչացվել են Ուկրաինայի Զինված ուժերի հրթիռային և հրետանային զինատեսակների երկու պահեստ և 102-րդ տարածքային պաշտպանության բրիգադի վառելիքի պահեստը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ՌԴ զինված ուժերը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում «լիկվիդացրել են օտար լեգեոնի ստորաբաժանումների» ավելի քան 70 օտարերկրյա վարձկանների, ավելի քան 100-ը վիրավորվել է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular