ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (04 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ձգողականության կամ Նյուտոնի համաշխարհային օր, Բրայլյան այբուբենի համաշխարհային օր, Մյանմա՝ Անկախության օր, ԱՄՆ՝ Սպագետտիի օր:  Նյուտոնի օր: 


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1915- Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գերի են վերցրել թուրքական բանակի ամբողջ 9-րդ կորպուսը, որով ավարտվել է Սարիղամիշի ճակատամարտը։
1943 –ծնվել է ռադիոֆիզիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լերմոնտ Մովսիսյանը։
1947 –վախճանվել է ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, պրոֆեսոր Ստեփան Լիսիցյանը:
2002-Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հրամանագրով պետեկամուտների նախարարությունում ստեղծվել է խոշոր հարկատուների վարչություն: 
2006-Հայաստանի մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը հերքել է որոշ լրատվամիջոցների տարածած այն լուրերը, թե ինքը՝ զինված ատրճանակով, և իր որդին հարձակվել են «Հայէլեկտրացանցեր» ընկերության Երևանի մասնաճյուղերից մեկի աշխատակիցների վրա: 


ԱՇԽԱՐՀՈՒՄ


46 մ.թ.ա.-Հռոմի քաղաքացիական պատերազմի ժամանակ  Հյուսիսային Աֆրիկայի ափերին տեղիւ է ունեցել ճակատամարտ Կեսարի և Պոմպեոսի բանակների միջև, որը հայտնի է որպես Ռուսպինիի ճակատամարտ:
1428 –վախճանվել է Սաքսոնիայի կուրֆյուրստ Ֆրիդրիխ 1-ին Ռազմատենչը:
1493 - Քրիստափոր Կոլումբոսը իր առաջին ճանապարհորդության ընթացքում հետ դարձի ճանապարհ էընկել Ամերիկայից Եվրոպա։
1643 –ծնվել է անգլիացի գիտնական, ֆիզիկոս, մեխանիկ, աստղագետ, մաթեմատիկոս և աստվածաբան Իսահակ Նյուտոնը։
1710- ծնվել է իտալացի ականավոր երգահան Ջովաննի Բատիստա Պերգոլեզին։
1717 —Հաագայում դաշին է կնքվել Ֆրանսիայի, Անգլիայի և Հոլլանդիայի միջև Իսպանիայի դեմ:
1782-վախճանվել է ֆրանսիացի ճարտարապետ, 18-րդ դարի կլասիցիզմի հիմնադիրներից մեկը հանդիսացող Անժ-Ժակ Գաբրիելը։
1809- ծնվել է ֆրանսիացի մանկավարժ, գյուտարար, կույրերի համար Բրայլի այբուբենի հեղինակ Լուի Բրայլը։
1878 —1877—1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գեներալ Գուլկոն խիստ դժվար պայմաններում անցել է Բալկանյան լեռները և ազատագրել Սոֆիան թուրքերից:
1896- Յուտան դարձել է ԱՄՆ-ի 45-րդ նահանգը։
1920 –վախճանվել է իսպանացի գրող Պերես Գալդոսը:
1943 —ամերիկյան «Թայմս» թերթը 1942 թվականի արդյունքներով տարվա մարդ է հռչակել Իոսիֆ Ջուղաշվիլուն՝ Ստալինին:
1948 —Բիրման հռչակել է իր անկախությունը:
1948- Մյանման անկախացել է Միացյալ Թագավորությունից։
1951 —Կորեական պատերազմի ժամանակ ԿԺԴՀ-ի բանակը չինական կամավորականների օգնությամբ  կրկնակի անգամ գրավել է Սեուլը:
1960 – վախճանվել է ֆրանսիացի արձակագիր, թատերագիր, էսսեիստ, փիլիսոփա Ալբեր Կամյուն:
1961 –վախճանվել է ավստրիացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի ստեղծողներից մեկը հանդիսացող Էրվին Շրյոդինգերը։ 
1970 — «Բիթլզ»-ը վերջին անգամ աշխատել է միասին  Let It Be երգի վրա:
1985 —լոնդոնյան կլինիկաններից մեկում միսսիս Կոտտոնը աղջիկ է ունեցել, որը հանդիսանում է առաջին սուրրոգատ մորից ծնվեծ երեխան: 
2004- Վրաստանում ավարտվել է «Վարդերի հեղափոխությունը» և Միխեիլ Սահակաշվիլին դարձել է երկրի նախագահ։
2004- Աֆղանստանն ընդունել է իր դրոշը։
2010 —տեղի է ունեցել աշխարհում ամենաբարձրահարկ շինության՝ Բուրջ-Խալիֆի, բացման հանդիսավոր արարողությունը:
2022- Ղազախստանում ցույցեր են սկսվել գազի գնի բարձրացման պատճառով, որոնք հետագայում վերածվել են լուրջ անկարգությունների:
Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular