ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (05 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Սերբիա և Չեռնոգորիա՝ Տուցինդանի օր, Հնդկաստան՝ Գուրու Գոբինդա Սինկխի ծննդյան օր, Բելոռուս՝ Սոցիալական պաշտպանության աշխատողների օր:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1891 –ծնվել է  մանկավարժ, բանաստեղծ Վաղինակ Բեքարյանը:
1900 –ծնվել է կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Մարտին Մազմանյանը:
1906 –ծնվել է հայ խորհրդային կոմպոզիտոր և դիրիժոր Աշոտ Սաթյանը:
1907-վախճանվել է բանաստեղծ, հրապարակախոս և մանկավարժ Սմբատ Շահազիզը։
1910 – ծնվել է նկարիչ Արմեն Չիլինգարյանը:
1910- ծնվել է նշանավոր գրող, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Գարեգին Բեսը:
1911 –ծնվել է դերասան Գևորգ Աշուղյանը:
1913 –ծնվել է գրականագետ, բանասիրական գիտությությունների դոկտոր Սալոմե Արեշյանը։
1919 –ծնվել է բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը:
1920 –ծնվել է երաժիշտ, մանկավարժ Գևորգ Արմենյանը:
1925 –ծնվել է գյուղատնտեսական արտադրության առաջավոր, գյուղատնտես Մարիամ Մարտիրոսյանը:
1936- ծնվել է խորհրդային և ռուսական կինոյի հայազգի դերասան և ռեժիսոր, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ Պավել Արսենովը։
1944 –ծնվել է մանրէաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր Սվետլանա Բաղդասարյանը:
1949 –ծնվել է երգչուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը:
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստաատել Շվեյցարիայի հետ:
2014 –վախճանվել է  ճարտարապետ, ակադեմիկոս, Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանը:
2014 –վախճանվել է  քանդակագործ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նորայր Կարգանյանը:
2022- Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան:


ԱՇԽԱՐՀՈՒՄ


62 մ.թ.ա.-տեղի է ունեցել Պիստորիի ճակատամարտը հռոմեկան սենատի բանակի և ապստամբ կատիլինիանցիների միջև, որը ավարտվել է ապստամբների ամբողջական պարտությամբ:
1589 –վախճանվել է Ֆրանսիայի թագուհի, Ֆրանսիայի թագավորության ժամանակավոր կառավարիչ-գահապահ, Ֆրանսիայի թագավոր Հենրիխ 2-րդ Վալուայի կին, Ուրբինոյի դուքս Լորենցո դե Մեդիչիի դուստր Եկատերինա Մեդիչին:
1592 —ծնվել է Բաբուրիդների կայսրության շահ Ջահանը, որը հանդիսանում է Թաջ-Մահալ դամբարանի ստեղծողը:
1769- շոտլանդացի ինժեներ, գյուտարար Ջեյմս Ուատտը արտոնագրել է շոգեքարշիչը։
1809 —ստորագրվել է Դարդանելյան հաշտության պայմանագիրը, որով ավարտվել է թուրք-անգլիական պատերազմը:
1823 –ծնվել է մեքսիկացի փաստաբան, պրոֆեսոր, ժուռնալիստ և պետական գործիչ Խոսե Մարիա Իգլեսիասը:
1876 –ծնվել է Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության պետական գործիչ, իրավագետ Կոնրադ Ադենաուերը:
1905 - ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Պորտ-Արտուր բերդի կապիտուլյացիան:
1919-Կարմիր բանակը գրավել է Վիլնյուսը:
-Բեռլինում սկսվել է Սպարտակիստների ապստամբությունը:
1931- ծնվել է ամերիկացի նշանավոր դերասան, ամերիկյան կինոյի վետերաններից մեկը հանդիսացող Ռոբերտ Դյուվալը։
1932- ծնվել է իտալացի գրող, փիլիսոփա Ումբերտո Էկոն։
1941- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լիբիական օպերացիայի շրջանակներում բրիտանական զորքերը ջախջախել են իտալական զորքերին Լիբիայի Բարդիա քաղաքի մոտ։
1956- Անտարկտիդա է հասել առաջին խորհրդային գիտահետազոտական արշավախումբը։
1968 - Չեխոսլովակիայում իշխանության է անցել Ալեքսանդր Դուբչեկը, որը հետո նախաձեռնել է Պրահական գարունը:
2014-վախճանվել է պորտուգալացի ֆուտբոլիստ, հարձակվող, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը հանդիսացող Էյսեբիոն։
2022 —կապված անկարգությունների հետ Ղազախստանում մտցվել է արտակարգ դրություն: 
Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular