ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը չի ընդունի ներկայիս սահմանների որևէ փոփոխություն. տարածաշրջանային անվտանգությունը պետք է պահպանվի. այաթոլլա Խամենեիի միջազգային հարցերով ավագ խորհրդական

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով ավագ խորհրդականը վերահաստատել է Թեհրանի բացահայտ դեմ լինելը տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության ցանկացած փոփոխության: Այդ մասին Ալի Աքբար Վելայաթին ասել է Թեհրանում Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Սերգեյ Նիկոլաևիչ Բաբուրինի հետ հանդիպմանը, գրում է Tasnim գործակալությունը:

Հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Վելայաթին, կրկնելով այաթոլլահ Խամենեիի խոսքերը, ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունի ներկայիս սահմանների որևէ փոփոխություն։ Անկասկած, տարածաշրջանային անվտանգությունը պետք է պահպանվի»։

Նա նաև մատնանշել է Ուկրաինայի պատերազմը՝ ասելով, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն բախումների տարածման գլխավոր մեղավորներն են։

«Ժամանակակից աշխարհն այլևս միաբևեռ չէ։ Անկախ պետությունների համար չափազանց կարևոր է զգույշ լինել տարածաշրջան իրենց (արևմտյան) ներթափանցման հարցում», - ասել է նա:

2022 թվականի հուլիսին Թեհրանում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ այաթոլլահ Խամենեին ընդգծել էր, որ Արևմուտքը դեմ է ուժեղ, անկախ Ռուսաստանի գոյությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular