ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի իրավիճակը՝ առիթ հակառուսական տրամադրություններ սերմանելու համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում ստեղծված ծանր իրավիճակը քաղաքական որոշ ուժեր Հայաստանում օգտագործում են հակառուսական տրամադրություններ հերթական անգամ բորբոքելու՝ ընդհուպ ոստիկանության հետ բախումների գնալու համար։

«Ազգային ժողովրդավարական բևեռը», որը կոշտ հակառուսական դիրքորոշում է բռնել, երեկ փորձում էր շրջափակել Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանը։ Ընդ որում, բողոքի «ակցիայի» մասնակիցները առանձնապես արցախցիներին շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցներին չհիշեցին, ընդհակառակը, ընդամենը հայտարարում էին, որ Հայաստանը պետք է լքի ՀԱՊԿ-ն, դուրս գա Ռուսաստանի հետ դաշնակցային պարտավորություններից և պայմանագրերից, նաև վանկարկում էին «Փա՛ռք Ուկրաինային, փա՛ռք հերոսներին» ուկրաինական հայտնի կարգախոսները։

Ակցիայի մասնակիցները նաև հստակ սադրանքների էին գնում ոստիկանության հետ՝ փորձելով այդ կերպ բախումներ հրահրել։ Երևանից ժամանած ոստիկանները իրենց տեղի գործընկերների հետ շատ արագ կանխեցին, տասնյակ սադրիչների հեռացրեցին տարածքից և բերման ենթարկեցին, ակցիան էլ շուտափույթ ավարտվեց ԱԺԲ-ի ղեկավարների՝ դեպքի վայրից փախուստի դիմելուց հետո։

Ընդհանրապես, սորոսական շրջանակների հետ կապված մի խմբակ Արցախի շրջափակումն օգտագործում է ոչ թե մեր հայրենակիցներին օգնելու վերաբերյալ կոչեր հնչեցնելու, միջազգային հանրությանը իրավիճակին ծանոթացնելու համար, այլ փորձում է արհեստականորեն հակառուսական տրամադրություններ հրահրել, Հայաստանին պարտադրել դուրս գալ ՀԱՊԿ-ից, նաև հեռացնել Ռուսաստանը տարածաշրջանից։

Անիրատեսական և վտանգավոր այս կարգախոսներն ու մոտեցումները բնականաբար չափազանց մեծ վտանգ են պարունակում իրենց համար թե՛ Արցախի ժողովրդի և թե՛ Հայաստանի Հանրապետության համար։ Մինչդեռ 44- օրյա պատերազմի ընթացքում ընդամենը հանգանակություններ արած և պիկապներ հավաքած «Սասնա ծռերը», որոնց հանգանակությունների վերաբերյալ մինչ այժմ որևէ բան հայտնի չէ, այդպես էլ պատերազմ չգնացին, իսկ երկրում ստեղծված ծանր իրավիճակն ընդամենը փորձում են օգտագործել հակառուսական ալիք բարձրացնելու համար։ 

Մարիաննա Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular