ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը կարծում է, որ Բաքուն և Երևանը կարող են խորացնել սրացումը խաղաղության պայմանագրի նախօրեին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tass.ru-ն գրում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են սրացում հրահրել խաղաղության պայմանագրի կնքման նախօրեին: Նման կարծիք է tass.ru-ին տված հարցազրույցում հայտնել «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի զարգացման և աջակցության հիմնադրամի խորհրդի նախագահ Անդրեյ Բիստրիցկին։
«Հնարավոր է, որ այդ երկրներն այժմ բավական լուրջ հայտարարություններ են փոխանակում խաղաղության պայմանագրի կամ ինչ որ համաձայնագրի կնքման նախօրեին»,- ասել է նա։


Բիստրիցկին հիշեցրել է, որ նախորդ տարիներին, երբ խոսվում էր քիչ թե շատ հիմնարար համաձայնագրի կնքման մասին, կողմերը նույնպես սադրիչ հայտարարություններ էին անում միմյանց դեմ իրենց բանակցային դիրքերն ամրապնդելու համար։ «Ես այդքան ուղիղ չէի խոսի Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր հակամարտության հավանականության մասին։ Ռիսկերը միշտ էլ կան, մենք դա տեսել ենք 2020 թվականին, բայց միևնույն ժամանակ երկու կողմերն էլ հասկանում են, որ ռազմական գործողությունները ծայրահեղ դեպքում կլինեն», - նշել է փորձագետը։


Ավելի վաղ ամերիկյան Foreign Policy-ի փորձագետները կարծիք էին հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր պատերազմը կլինի կարճատև, բայց ոչ պակաս դրամատիկ, քան 2020 թվականի 44-օրյա հակամարտությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular