ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ–ն ձեռքերը լվացել է, կամ ո՞վ է Ադրբեջանիրն կանաչ լույս տվել Ղարաբաղը շրջափակելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Tsargrad.tv–ն գրում է, որ Լաչինի միջանցքն արդեն մոտ չորս շաբաթ արգելափակված է: Իրենց բնապահպան անվանող ադրբեջանցի ակտիվիստները չեն էլ մտածում մայրուղուց մաքրվելու մասին։ Արդյունքում տուժում են Լեռնային Ղարաբաղի բնակիչները, ովքեր Հայաստանից ամբողջ դեղամիջոցներն ու սնունդը ստացել են այդ միակ ճանապարհի շնորհիվ։ Ղարաբաղյան խանութներում մթերքներն ու առաջին անհրաժեշտության ապրանքները վաղուց սպառվել են։

Դրա պատճառով չճանաչված հանրապետության իշխանությունները  փակել են մանկապարտեզները և չեղարկել դպրոցների երկարօրյա դասերը։ Հնարավոր է, որ Ղարաբաղում մնացած սննդի բաշխման համակարգ ներդրվի։
Սակայն ԵՄ բարձրագույն ղեկավարությունը լռում է: Եվրախորհրդարանի պատգամավոր Փիթեր վան Դալենն անգամ ստիպված է եղել անձամբ դիմել բարձր ներկայացուցիչ Խոսեպ Բորելի խղճին։ Սակայն պատասխան չի եղել։

Հայ քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը զարմացած է, որ վան Դալենը կամ մեկ ուրիշը զարմանում է, թե ինչո՞ւ է ԵՄ-ն լռում Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ի վերջո, ինչպես գիտենք, անցյալ տարվա իրադարձությունների լույսի ներքո Եվրոպան մեծացրել է համագործակցությունը Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում։

«Ընտրություն կատարելով Հարավային Կովկասում ժողովրդավարության հենակետ հանդիսացող 120.000-հազարանոց Արցախի (Ղարաբաղ) և Ադրբեջանի բռնապետական ​​ռեժիմի միջև, որը կայունորեն էներգառեսուրսներ է մատակարարում ԵՄ-ին, Բրյուսելը գտել է, որ ԵՄ շահերը ավելի կարևոր են, քան արցախահայության կյանքը, ահա այսպիսի դաժան իրականություն»,- ամփոփել է Հովհաննիսյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular