ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ում վրա է բարդում իր ձախողումների մեղքը՝ սփյուռքի հետ հարաբերությունները կաթվածահար արած Սինանյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը երեկ ծավալուն հարցազրույցով է հանդես եկել, որտեղ, ի թիվս այլ թեզերի, խոսել է այն մասին, որ նախկինում ՀՀ-սփյուռք հարաբերությունները ֆասադային են եղել՝ բաժակաառեր և ուրիշ ոչինչ: 

Ասվածից կարելի է ենթադրել, որ Սինանյանը համոզված է՝ իր պաշտանավարումը նոր և լուսավոր էջ է բացել Հայաստան-սփյուռք հարաբերություններում: Գուցե իր պաշտոնավարումը լուսավոր էջ է հանդիսացել հենց Սինանյանի համար՝ կարիերային աճի տեսանկյունից, սակայն նույնը պնդել Հայաստան- սփյուք հարաբերությունների մասով՝ առնվազն անլուրջ է: Այստեղ պետք է հաշվի առնել, որ Հայաստան-սփյուռք հարաբերությունները դեռ երբեք չեն եղել այսչափ պառակտված, որքան Սինանյանի պաշտոնավարման ընթացքում:

2020 թվականի հոկտեմբերի 20-ին Զարեհ Սինանյանը հայտարարել էր, որ սփյուռքը այսօ՛ր պետք է օգնի, վաղը ուշ կլինի, օգնելու բան չի լինի: Սփյուռքը օգնեց, անելով ավելին քան կարող էր, օգնեց ոչ միայն նյութապես, այլ հազարավոր կամավորներով, ովքեր այդ օրերին ժամանում էին Հայաստան՝ Արցախ մեկնելու և այն պաշտպանելու վճռականությամբ: Սփյուռքը օգնեց, որպեսզի այսօր Զարեհ Սինանյանը իրենց թիմի քաղաքական պատասխանատվությունը փորձի գցել սփյուռքի գրպանը, կարծես սփյուռքն էր Հայաստանը մտցնում աշխարհաքաղաքական փակուղի կամ սփյուռքն էր բանակցությունները սկսում սեփական կետից և տապալելով դրանք՝ հասցնում պատերազմի: Իսկ գուցե սփյուռքը մեղավոր է այն բանում, որ Սինանյանից և իր թիմակիցներից հետ չի պահանջել՝ ակնհայտ ոչ նպատակային օգտագործված միլիոնավոր դոլարները, որոնք հետագայում գնացել են պարգևավճարների և շենքային պայմանների բարելավմանը:

Զարեհ Սինանյանը, ի դեպ, սրտնեղել է, որ սփյուռքի հայկական կառույցների մեծ մասը հրաժարվել է մասնակցել իր կազմակերպած համաշխարհային հակակական համաժողովին: Միևնույն ժամանակ, նա գտնում է, որ Հայաստանի և սփյուռքի մեջ շարունակում է սեպ խրված մնալ․ հետաքրքիր է, իսկ ըստ Սինանյանի՝ ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր այդ խրված սեպի մեջ, թերևս՝ կրկին սփյուռքը, քանի որ ինքը՝ Սինանյանը, և իր թիմը սեփական աչքում գերանը նախընտրում են չտեսնելու տալ:

Ի դեպ, Ամանօրից անմիջապես հետո Սինանյանը հայտարարեց, որ հաջորդ շաբաթների ընթացքում Լաչինի միջանցքի հետ կապված քայլերի կտրուկ ակտիվացում կզգանք սփյուռքում, որն արդեն սկսվել է։ Բնականաբար, այդ ակտիվացման մեջ, ըստ Սինանյանի, պետք է իր կարևոր լուման ունենար նաև իր ղեկավարած գրասենյակը: Այսօր արդեն հունվարի 11-ն է, սակայն Սինանյանի նշած ակտվացումը և կտրուկ քայլերը դեռևս նշմարելի չեն...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular