ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմադիրների դեմ բռնաճնշումները վկայում են նոր դավադրության մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդդիմադիր գործիչների դեմ վերջին օրերին թափ հավաքած բռնաճնշումները վկայում են, որ Հայաստանի իշխանությունները հերթական հրեշավոր դավադրությունն են նյութում և փորձում են այդ ընթացքում շեղել հասարակության ուշադրությունը։

Երեկ խուզարկություններ են կատարվել մի խումբ դաշնակցականների տներում, իսկ 3 հոգու ձերբակալել են։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի վրա էլ կալանք է դրվել, նրանից գրեթե 5 միլիոն դոլարի անշարժ գույք և կանխիկ գումար են ցանկանում բռնագանձել։

Ազգային Ժողովն էլ հայտարարել է, որ հունվարի 13-ին խորհրդի նիստ է գումարելու, որտեղ քննարկելու են «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորների մանդատից զրկելու հարցը։ «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում ունի 29 պատգամավոր, բայց նրանցից միայն 22-ի մասով է առաջարկվում դիմել Սահմանադրական դատարան։

Նախորդ նստաշրջանում իշխող ուժը հրաժարվել էր ՍԴ դիմելու և ընդդիմադիրներին մանդատներից զրկելու իր մտադրությունից։ Այս անգամ, թերևս, կրկին պատճառաբանելով քվեարկությունների բացակայությունների հարցը 22 պատգամավորների մասով կարող է որոշվել դիմել ՍԴ։

Մասնավորապես այդ ցուցակում են Իշխան Սաղաթելյանը, Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանն ու Սեյրան Օհանյանը, Գեղամ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը, Գեղամ Նազարյանը և Զեմֆիրա Միրզոևան։

Ի դեպ, եթե ԱԺ խորհուրդը որոշի դիմել ՍԴ, իսկ Բարձրագույն դատական ատյանն էլ պատգամավորներին զրկի մանդատներից, Ազգային Ժողով կարող են անցնել «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ համարները՝ բացառությամբ ազգային փոքրամասնություններին տրվող մանդատից։

Զեմֆիրա Միրզոևային մանդատից զրկելու դեպքում այն կփոխանցվի ներկայումս Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Միխայլովին, քանի որ «Հայաստան» խմբակցությունում ասորական համայնքից ներկայացված այլ թեկնածու չկա։ 

Սարգիս Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular