ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լյուքսեմբուրգն Ադրբեջանին կոչ է անում ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, քննարկել Լաչինի միջանցքում տիրող մտահոգիչ իրավիճակը և շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը, որն ազդում է 120 հազար խաղաղ բնակիչների վրա։ Այս մասին նշված է Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:

«Լյուքսեմբուրգն Ադրբեջանին կոչ է անում ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Բոլոր կողմերը պետք է լուծումներ փնտրեն երկխոսության միջոցով»,- նշված է գրառման մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular