ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրիտանական բանակը գնել է իսրայելական Magni-X մինի անօդաչու թռչող սարքեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել իսրայելական Elbit Systems ընկերության բրիտանական ստորաբաժանման հետ՝ մինի անօդաչու թռչող սարք Magni-X մատակարարելու համար։ Այս մասին հայտնում է Army Recognition-ը։

Հրատարակության տվյալներով՝ գնումը կատարվել է բրիտանական բանակում Human Machine Teams ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակներում։ Զինվորականները անօդաչու սարքեր կստանան 2023 թվականի կեսերին։ Պայմանագրի արժեքը չի հաղորդվում։

Magni-X-ը հագեցած է էլեկտրաօպտիկական և ինֆրակարմիր տեսախցիկներով՝ ապահովելով տարածքի հետախուզում 60 րոպեի ընթացքում։ Միաժամանակ այն կշռում է մոտ 2 կգ և կարող է ինտեգրվել Elbit Legion-X կառավարման համակարգին, որը թույլ է տալիս կառավարել միանգամից մի քանի դրոն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular