ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիական համբույր և հայկական հիասթափություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անչափելի է հայ արևմտամետների հիասթափությունը։ Տևական ժամանակ «արևմտյան ուղղվածության» մի շարք քաղաքական ուժեր և գործիչներ հանրությանը փորձում էին համոզել, թե Հայաստանի քաղաքական վեկտորի փոփոխությունն անհրաժեշտություն է, իսկ արևմտյան երկրները և հատկապես Ֆրանսիան Հայաստանին ոչ միայն քաղաքական, այլ նաև ռազմական օգնություն ցույց կտա անհրաժեշտության դեպքում։ Պարզվեց, որ ոչ միայն բրիտանական, այլ նաև ֆրանսիական նավերը չեն բարձրանում հայկական լեռները։ 


Երեկ Երևան էր ժամանել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յայել Բրաուն-Պիվեն, որը մի շարք հայտարարություններ է արել՝ հիասթափեցնելով թե՛ գործող իշխանություններին և թե՛ նրանց արևմտամետ սպասարկուներին։ Ամենակարևորը, Ազգային ժողովում ասուլիսի ժամանակ հարցրել են՝ արդյո՞ք Ֆրանսիան պատրաստ է փաստահավաք խումբ ուղարկել Արցախ և Լաչինի միջանցք։

«Ես չգիտեմ, արդյո՞ք հայկական իշխանությունների կողմից նման դիմում եղել է, թե՝ ոչ,- նշել է Բրաուն–Պիվեն և հիշեցրել, որ երբ եղել են նման դիմումներ Ուկրաինայի կողմից, Ֆրանսիան պատասխանել է, ուստի Հայաստանի վերաբերյալ չի կարող որևէ պատասխան տալ»։


Արձանագրելով, թե ընդամենը անհանգիստ են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, Բրաուն–Պիվեն միայն հերթապահ հայտարարություններ է արել, որ՝ անհրաժեշտ է վերականգնել երթևեկությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, էլեկտրական և ինտերնետային կապերը։ Այս հայտարարությունը, ըստ էության, վկայում է, որ Ֆրանսիան էլ է Արցախը ճանաչում Ադրբեջանի մաս։


«Ժամանակը չէ, որ Ֆրանսիան անի առաջին քայլը և ճանաչի Արցախի անկախությունը», լրագրողների տված այս անհեթեթ հարցին էլ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը պարզ և հստակ պատասխանել է, թե՝ «պաշտոնական Փարիզը չի ճանաչում Արցախի անկախությունը՝ համապատասխան միջազգային իրավունքի»։ Ընդամենը Ֆրանսիայի Սենատը և Ազգային ժողովը բանաձևեր են ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան, մինչդեռ Ֆրանսիայի գործադիր իշխանությունը հայտարարել է, թե դրանք չեն արտացոլում պաշտոնական դիրքորոշում։


Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ֆրանսիական այս ապտակը բավական ծանր են ընդունել գործող իշխանությունների կողմնակիցները։ Տևական ժամանակ նրանք փորձում էին հակառուսական տրամադրություններ սերմանելուն զուգահեռ համոզել, թե Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին։ Մինչդեռ երեկվա ֆրանսիական «համբույրից» հետո չափազանց դժվար կլինի սեփական կողմնակիցներին ապակողմնորոշելու այս քարոզչական հնարքների իրականացումը։

Արմեն Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular