ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ չորս զորավարժություններից երեքը կանցկացվեն Բելառուսում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2023 թվականին նախատեսված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) չորս զորավարժություններից երեքը կանցկացվեն Բելառուսում։ Այս մասին բելառուսական STV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռազմական գծով՝ կազմակերպության տարեկան անցկացվելիք չորս զորավարժություններից երեքը նախատեսվում է անցկացնել մեր երկրի տարածքում՝ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխազդեցություն», հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» և թիկունքային ուժերի «Էշելոն» զորավարժանքները»,- ասել է  նա։

Բելառուսի ԱԽ պետքարտուղարի առաջին տեղակալը նշել է նաև, որ 2023 թվականին ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության ժամանակ երկրում տեղի կունենա Եվրասիական անվտանգության միջազգային համաժողով, ակնկալվում է արտգործնախարարների, պաշտպանության նախարարների, Անվտանգության խորհրդի քարտուղարների մակարդակով լայն երկխոսություն ՀԱՊԿ-Չինաստան թեմայով:

«Կազմակերպության տեղեկատվական և վերլուծական բաղադրիչի զարգացումը մեծ շրջադարձ է ունենալու, քանի որ այսօր ով տիրապետում է տեղեկությանը, նա է տիրապետում աշխարհին, ուստի շեշտը դրվել է դրա վրա, և դա նույնպես պատկանում է մեր նախագահության առաջնահերթություններից մեկին», - ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular