ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը ձեռք է քաշում Փաշինյանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ավարտվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յայլ Բրաուն Պիվեի այցը Հայաստան։ Ֆրանսիայի ներկայացուցիչը Հայաստան է ժամանել պարզ և հստակ Հայաստանի գործող իշխանություններին ցույց տալու իր երկրի բավականին բացասական դարձած վերաբերմունքը Փաշինյանի խուսափողակաբն քաղաքականության վերաբերյալ։

Երևանում Յայլ Բրաուն Պիվեն հայտարարել է, թե Ֆրանսիան չի ճանաչում Արցախի անկախությունը, նաև մի ամբողջական շարք հայտարարություններ է արել, որոնք որպես «դեմարշ» և «ապտակ» ներկայացնելը լիովին օրինաչափ է։ Թերևս հավաքական Արևմուտքը սկսում է գիտակցել, որ Նիկոլ Փաշինյանն ամենևին էլ մտադիր չէ փոխել իր քաղաքական վեկտորը և ավելի արևմտամետ դառնալ, ընդհակառակը, Փաշինյանը ընդամենը փորձում է սեփական իշխանության երկարաձգման նկատառումներով խաղարկել բոլոր հնարավոր քարտերը «կոմպլեմենտարիզմի» տիրույթում խաղալ բոլոր ուժային կենտրոնների հակասությունների վրա և այդկերպ պահպանել սեփական ազդեցությունը։

Նման քաղաքականությունը արդարացված կլիներ, եթե Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը նաև ընդունակություն ունենար պատասխանատու լինել սեփական որոշումների համար։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի դեպքում գործ ունենք տարրական ստախոսի և անպատասխանատու անձի հետ, ով պատրաստ չէ պատասխանատվություն ստանձնել անգամ սեփական քայլերի համար։

Իսկ Յայլ Բրաուն Պիվեն այցն ավարտել է «Արմենպրեսի» հետ հարցազրույցով՝ հայտարարելով, թե Ֆրանսիան չի հասկանում Իլհամ Ալիևի քննադատությունը։ «Մենք չենք հասկանում Ալիևի քննադատությունը, որովհետև Ֆրանսիան միշտ ցանկացել է գործել ի նպաստ խաղաղության հաստատման գործընթացի, ի նպաստ նրա, որ Հարավային Կովկասում իրավիճակը կայունանա, Հարավային Կովկասը դառնա կայուն տարածաշրջան, և կարծում ենք, որ Ադրբեջանը նույնպես կիսում է խաղաղության հաստատման այս նպատակը, ուստի պետք է իրականացնել այն գործողությունները, որոնք կբերեն խաղաղության հաստատմանը. բացել Լաչինի միջանցքը և ազատել ռազմագերիներին, որոնք դեռ պահվում են Ադրբեջանում» ։

Ֆրանսիայի խորհրդարանի նախագահի այս մեղմ դիվանագիտական հայտարարությունները վկայում են, որ այդ երկիրը փորձում է նաև կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ, թերևս ի վնաս Հայաստանի, և դրա միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, որն այդպես էլ չկարողացավ օգտագործել իրեն ընձեռնված հնարավորությունները։ 

Սարգիս Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular