ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը վախեցե՞լ է մեկնել Դավոս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշնյանը չի մեկնի Դավոս մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին։

«Նման այց պլանավորված չէ», - երեկ հայտարարել են Կառավարությունից։ Փաշինյանը համաժողովին մասնակցել է միայն 2019 թվականին, իսկ 2022 թվականին Հայաստանը ներկայացնում էր նախագահը։ Համաշխարհային տնտեսական ֆորումի նստաշրջանը կորոնավիրուսի համավարակի պատճառով երկամյա դադարից հետո երեկ բացվել էր շվեյցարական Դավոս լեռնադահուկային հանգստավայրում։ Դրան մասնակցում էին պետությունների և կառավարությունների ավելի քան 50 ղեկավարներ, Կենտրոնական բանկերի 19 ղեկավարներ, առևտրի 30 և արտաքին գործերի 35 նախագահներ, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության, Արժույթի միջազգային հիմանդրամի և Առևտրի համաշխարհային կազմակերպության ղեկավարներ։ Սպասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եվրահանձնաժողովի ղեկավարի, վարչապետների, նախագահների, Գերմանիայի կանցլերի, տարբեր երկրների նախագահների մասնակցությունը և ելույթները։

Այս ֆոնին Նիկոլ ՝մասնակցությունից հրաժարվելը առնվազն տարակուսելի է և վտանգավոր Հայաստանի Հանրապետության համար։ Առավել ևս հաշվի առնելով, որ Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը փորձելու է ոչ միայն թարմացնել իր կապերը համաշխարհային առաջնորդների հետ, այլև առաջ մղել ադրբեջանական հակահայկական նարատիվները, ինչպես նաև տնտեսական որոշակի օգուտներ ստանալ, նոր տնտեսական պայմանավորվածությունների հանգել։

Այս տարվա համաժողովին չեն մասնակցելու Չինաստանի Ռուսաստանի ներկայացուցիչները, և Հայաստանի վարչապետի նման դեմարշը ոչ այլ ինչ է, քան ոչ կշռադատված և անհեթեթ քայլ, որը միայն տնտեսական և քաղաքական լրջագույն խնդիրներ է հարուցելու Հայաստանի Հանրապետության համար։

Թերևս Փաշինյանի՝ այցից հրաժարվելու հանգամանքը, նաև լուրջ դեպրեսիայի է մատնելու հայ արևմտամետներին, որոնք արդեն իսկ սկսել են գիտակցել, որ Փաշինյանն ամենևին էլ իրենց սրտի արևմտամետը չէ, այլ ընդհակառակը, մի անձ է, որը սեփական իշխանության պահպանման համար փորձում է «քյանդրբազություն անել» բոլոր բևեռների միջև։

Սերինե Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular