ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը կայցելի Ադրբեջան և Հայաստան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան կայցելի Հայաստան և Ադրբեջան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցչին։

Հաղորդվում է, որ Կոլոմինայի այցը տեղի կունենա այս շաբաթ։

«Այցը երկու երկրների պաշտոնյաների հետ պարբերաբար տեղի ունեցող քաղաքական խորհրդակցությունների շրջանակում է։ Այցի ընթացքում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը բարձրաստիճան պաշտոնյաների հետ մտքեր կփոխանակի տարածաշրջանային անվտանգության և երկրների՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին»,-նշված է հաղորդագրությունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular