ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հարավային Կովկասում կայունությունը կարևոր է մեզանից յուրաքանչյուրի համար»․ Չավուշօղլու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Հարավային Կովկասում կայունությունը կարևոր է մեզանից յուրաքանչյուրի համար»,- այս մասին երեքշաբթի օրը Trend-ի հաղորդմամբ՝ ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իրանցի գործընկեր Հուսեյն Ամիր-Աբդուլլահիանի հետ Անկարայում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Չավուշօղլուի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել է «3+3» և Ադրբեջան-Թուրքիա-Իրան ձևաչափով հանդիպումների անցկացումը։

Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասում «նախատեսվող ենթակառուցվածքային ծրագրերը օգուտ կբերեն բոլորին»։

Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարարն այցով գտնվում է Թուրքիայում։ Այսօր նրան ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular