ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը. ՌԴ ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության շուտափույթ ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված դրույթներին համապատասխան, ասվում է հաղորդագրության մեջ։

Ընդ որում, շեշտվել է բոլոր հարակից հարցերի շուրջ փոխընդունելի լուծումներ գտնելու կարևորությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունների հիման վրա հայ–ադրբեջանական կարգավորման առանցքային ուղիների համալիր աշխատանքը վերսկսելու նպատակով

Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական թեմաներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular