Ավստրիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱվստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը Twitter-ի իր էջում հայտնել է, որ Վիեննայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել է Ավստրիայի և Հայաստանի միջև համագործակցության, տարածաշրջանային անվտանգության և Հայաստանում ԵՄ նոր առաքելության տեղակայման հետ կապված հարցեր:
Նա նաև Ադրբեջանին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը:
«Ադրբեջանին կոչ ենք անում վերաբացել Լաչինի միջանցքը և ապահովել տեղաշարժի ազատությունը»,- ընդգծել է Շալենբերգը: