ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավստրալացի պրոֆեսորը բացահայտել է պաշտոնական Բաքվի ստերը և կեղծ քարոզչություն տարածելու մեթոդները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ավստրալացի ականավոր գիտնական, պրոֆեսոր Բիլ Լորենսը՝ Քերնսում Ջեյմս Կուկի համալսարանից, պատմել է, թե ինչպես են իրեն խաբել՝ Ադրբեջանին գովազդելու համար:

EUobserver-ի հետ զրույցում պրոֆեսոր Լոուրենսն ասել է, որ լոնդոնյան «BTP+Advisors» PR ընկերության խորհրդատուները խաբելով ստիպել են իրեն ստորագրել Ադրբեջանի կառավարության կողմից վճարված հոդվածը: Այնուհետև հոդվածը ներկայացվել է EUobserver-ին և National Interest-ին: EUobserver-ի խմբագիրները հրաժարվել են հրապարակել հոդվածը, իսկ  National Interest-ը պետք է հրապարակեր, բայց երբ Լոուրենսը պարզել է եղելությունը, հանել է իր ստորագրությունը և հրապարակայնորեն դատապարտել բրիտանական PR ընկերությանը։

«Ես հարցրի՝ արդյոք նրանք (BTP+ Advisers) ֆինանսական շահեր ունե՞ն այս հարցում, և նրանք ինձ ասացին, որ աշխատում են Ադրբեջանի կառավարության համար: Բայց այս հոդվածը չի տպագրվի, համենայնդեպս, իմ անունով, և ես այլևս երբեք չեմ աշխատի BTP+Advisers-ի հետ։ Ներկայացվող հոդվածը կրկնում էր ադրբեջանական քարոզչությունը, թե էկո-ցուցարարները փակել են լեռնանցքը՝ հայկական հանքերի աղտոտումը դադարեցնելու համար:

««Ճշմարտությանը տեր կանգնելու համար իսկական քաջություն է պետք… այս ցուցարարներն արժանի են մեր աջակցությանը», - ասվում էր հոդվածում: Բայց ճշմարտությունն այն է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքի շրջափակումը վերջին մեկ ամսվա ընթացքում աշխարհից կտրել է այնտեղ բնակվող 120,000 էթնիկ հայերին՝ պատճառ դառնալով հումանիտար արտակարգ իրավիճակի», - ասում է Բիլ Լորենսը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular