ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության արգելքի առիթով հարուցված քրեական գործը դոփում է տեղում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության արգելքի առիթով հարուցված քրեական գործը Հակակոռուպցիոն կոմիտեում դոփում է տեղում: Շուրջ երկու տարի է, ինչ Հակակոռուպցիոն կոմիտեում այս գործով քննությունը շարունակվում է, սակայն մինչ օրս քրեական գործով մեղադրյալ չկա:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գործը: Ի պատասխան՝ մեզ հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է: Ինչն է շարունակվում մասնավորապես՝ պարզ չէ: Նկատենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ընկել է մանր-մունր ձկների` թաղապետարանի աշխատակազմի պաշտոնատար անձանց, ոստիկանության նախկին տեսուչի եւ նման այլ դեպքերի հետեւից, մինչդեռ խոշոր ձկները լողում են անպատիժ:

Միեւնույնն է, գործը փաստացի չի քննվում, Արմեն Սարգսյանն էլ հասցրեց այդ ընթացքում խորհրդավոր կերպով հրաժարական տալ ու անհետանալ Հայաստանից»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular