Երբեք մի ասա` երբեք… Սևակ Ամրոյանը` ԱՄՆ-ում հաստատվելու և առաջիկա ծրագրերի մասին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾLife.panorama.am-ը գրում է. Սեւակ Ամրոյանն իր երկրպագուների դատին է հանձնել սփյուռքահայ երգիչ Գառնիկ Սարգիսյանի հետ համատեղ՝ «Արժանի» զուգերգը:
Կայքի Սեւակը պատմեց ոչ միայն նոր համագործակցության, այլեւ առաջիկա ծրագրերի մասին:
«Գառնիկ Սարգիսյանի հետ համագործակցելու առաջարկն իմն էր, նրա հետ շատ նման ենք մեր երաժշտական ճաշակով ու համատեղ զուգերգն էլ շատ հեշտ ստացվեց: Երգի հեղինակը Էդմոնդ Մակարյանն է, գործիքավորումն իրականցրել է ԴերՀովան: Երգի ընտրությունը եւս իմն էր, կարծում եմ, շատ գեղեցիկ ու խորիմաստ ստեղծագործություն է»,- նշեց Սեւակը:
Տեսահոլովակը մինիմալիստական լուծումներով է, առանձնահատուկ սցենար ու սյուժե չկա, իսկ դրա պատճառը, Սեւակի խոսքով, մեկն է.
«Ըստ իս՝ հայրենիքի մասին երգի տեսահոլովակը պետք է նկարահանվի հայրենիքում, բայց քանի որ երգը ձայնագրեցինք ԱՄՆ-ում ու տեսահոլովակն էլ այնտեղ պետք է նկարահանվեր, որոշեցինք, որ լավագույն լուծումը կլինի ձայնագրման ստուդիայում նկարահանվելը: Օպերատորը Նարբեհ Խոդավերդին է, մոնտաժն իրականացրեց Մարիամ Գեւորգյանը»,- հավելեց Սեւակը:
Մեր նկատառմանը, թե հնարավո՞ր է արդյոք, որ Սեւակ Ամրոյանի հաճախակի ԱՄՆ մեկնումները մի օր նրան վերջնականապես այնտեղ հաստատվելու միտք տան, ինչպես եղել է մեր շատ երգիչ-երգչուհիների պարագայում, պատասխանեց.
«Իհարկե, հայտնի ասույթը հիշելով կասեմ՝ երբեք մի ասա, երբեք, բայց այնուամենայնիվ, գոնե առաջիկա տարիներին հազիվ թե նման միքտ ունենամ: Ես սիրում եմ մեր երկիրը, ապրում եմ Երեւանում ու ինձ այստեղ շատ լավ եմ զգում. Չեմ ուզում հայրենիքիցս հեռու ապրել»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում