«Քաղաքագետ Մարտինովը պարզաբանել է, թե ում ձայնով է «երգում» Նիկոլ Փաշինյանը»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐNovostivl.ru–ն գրում է, որ քաղաքագետ Մարտինովն ասել է, որ Նիկոլ Փաշինյանն ընկել է Մեծ Բրիտանիայի ազդեցության տակ: Ըստ վերլուծաբանի Փաշինյանի շուրթերից հակառուսական հայտարարություններ սկսել են հնչել այն բանից հետո, երբ բրիտանական գաղտնի ծառայությունների ներկայացուցիչը ոչ պաշտոնապես այցելել է Հայաստան:
Մարտինովի կարծիքով Փաշինյանի բնույթն ընդդիմադիր գործունեությունն է: Միաժամանակ նա բրիտանական MI6 հետախուզական ծառայության տնօրեն Ռիչարդ Մուրի Երևան այցելությունից անմիջապես հետո սկսել է հայտարարություններ անել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության ներկայությունը Հայաստանում ոչ միայն անվտանգության երաշխիք չի տալիս, այլ նաև սպառնալիք է ստեղծում։ Բրիտանացի գործակալն ասել էր, որ Հայաստան էր ժամանել խինկալի ուտելու, սակայն «պատահաբար» հանդիպել էր երկրի վարչապետին։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը սկսել է տարօրինակ հայտարարություններ անել Ռուսաստանի հասցեին։
Ինչպես պարզաբանել է Մարտինովը, հենց Մուրի հետ հանդիպումից հետո է սկսվել սադրանքը թուրքական համազգեստով և բրիտանական մանդատով «ադրբեջանցի» որոշ բնապահպանների կողմից Լաչինի միջանցքի արգելափակմամբ։
Քաղաքագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս իրավիճակում բրիտանական ծառայությունները գործել են միտումնավոր կոպիտ և հրապարակային, իսկ Փաշինյանի հայտարարություններն ընդդեմ ՌԴ-ի նրան հուշել է Ռոբերտ Մուրը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը