ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը փոխում է դաշնակիցներին. Փաշինյանը Ռուսաստանի փոխարեն հույսը դնում է ԱՄՆ-ի և Բրիտանիայի վրա»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Polit.info–ն գրում է, որ Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունից հնարավոր հրաժարվելու մասին արդեն իսկ բացահայտորեն է հայտարարվում: Օրինակ Հայաստանի պաշտպանության նախարարությունը չեղյալ է հայտարարել ՀԱՊԿ-ի հետ համատեղ զորավարժությունները դրանք անվանելով «անտեղի», ինչը չափազանց տարօրինակ պատճառ է չնայած սառեցված, բայց հակամարտության պայմաններում։ Բացի այդ, Երևանը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման Մոսկվայի առաջարկների հետ մեկտեղ, մտադիր է դիտարկել արևմտյան երկրների առաջարկները: Միակ հարցը ապագա փաստաթղթի բովանդակությունն է, վստահեցրել է Փաշինյանը։


Հնարավոր է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը օգտվեն Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ռևանշիստական ​​զգացմունքներից երկիրը դարձնելով Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու գործիք։ Ըստ փորձագետերի ՆԱՏՕ-ի երկրները կապահովեն իրենց ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում Ռուսաստանի Դաշնությանը և Իրանին միաժամանակ դիմակայելու համար։


Հայկական կողմը դժգոհ է Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների գործողություններից: Դա Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ լեռնային ճանապարհն է։ Փաշինյանը պահանջում է «ապահովել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կողմից վերահսկվող միջանցքի բնականոն գործունեությունը» և բացել այն, սակայն մինչ այժմ անցումը հարկադրաբար փակվել է Ադրբեջանի քաղաքացիների բողոքի պատճառով։ Ստեղծված իրավիճակի պատճառով Հայաստանի իշխանությունները դեկտեմբերի վերջին մեղադրել են ռուս խաղաղապահներին անգործության մեջ, իսկ տեղական լրատվամիջոցները նշել են, որ Երևանն իբր «վերջնագիր» է ներկայացրել Մոսկվային Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ մինչև հունվարի 10-ը: Զուգադիպությո՞ւն, բայց հենց այդ օրն էր Հայաստանի վարչապետը մի շարք տհաճ հայտարարություններ արել ռուսական կողմի ուղղությամբ։


Օրինակ, ռուս խաղաղապահների ներկայությունը երկրում հարցականի տակ է դրվել: Ինչպես Փաշինյանն է ասել, նրանց կարող է փոխարինել «բազմազգ» կոնտինգենտը։ Խոսքը, հավանաբար, տխրահռչակ «արևմտյան գործընկերների» մասին է։ «Եթե Ռուսաստանը չի կարող իրականացնել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման գործառույթը, ապա մենք կարող ենք դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին լրացուցիչ բազմազգ խաղաղապահ խումբ ուղարկելու համար։ 2025 թվականից հետո, երբ լրանա ռուս խաղաղապահների ժամկետը, մենք պետք է որոշումներ կայացնենք ելնելով իրավիճակից»,- հունվարի 10-ին ասել է Փաշինյանը։


Հայաստանի իշխանությունները կշտամբում են ՀԱՊԿ երկրներին չեզոքության բացակայության համար, իբր իրենց պետության շահերը չեն կարող պաշտպանել նրանք, ովքեր տնտեսական հարաբերություններով կապված են Բաքվի հետ։
Հատկանշական է այն, որ ռուս խաղաղապահների հասցեին Հայաստանի իշխանությունների կոշտ հայտարարությունները, ինչպես նաև Լաչինի միջանցքում տիրող իրավիճակից դժգոհությունները հնչել են բրիտանական հետախուզության՝ Մի-6–ի ղեկավար Ռիչարդ Մուրի հետ Փաշինյանի ջերմ հանդիպումից, որի ժամանակ քննարկել են տարածաշրջանի «անվտանգության հարցերը», օրեր անց։


Հիմա Երևանը լրջորեն մտածում է «դաշնակիցներ փոխելու» մասին: Լայնածավալ աշխարհաքաղաքական ճգնաժամի պայմաններում սա իրականում ընտրություն է հօգուտ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ թշնամաբար տրամադրված կողմի, որը բաց չի թողնի Ռուսաստանին սահմանակից պետությունը որպես մեկ այլ «խոյահարիչ» օգտագործելու հնարավորությունը։


Բայց փաստացի Եվրոպայի երկրները և ԱՄՆ-ը չեն օգնի Հայաստանին Ադրբեջանի հետ առճակատման հարցում, ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ Փաշինյանի կառավարությունը ցանկանում է Արևմուտքին գրավել տարածաշրջան հույս ունենալով, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կօգնեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ գործ ունենալ, սակայն հայկական կողմի ակնկալիքները խաբուսիկ են։ «Բայց նրանք [արևմտյան երկրները] երբեք դա չեն արել, և չեն անի, վստահ եմ: Որովհետեւ նրանց, հատկապես ԱՄՆ-ի համար ամենակարևորը Ռուսաստանին այս տարածաշրջանից հեռացնելն է։ Մնացած ամեն ինչ՝ հայ բնակչության և Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, նրանց քիչ է հետաքրքրում»,- ասել է Զատուլինը «Մոսկվան է խոսում» ռադիոկայանին։


Հավաքական Արևմուտքը նուրբ խաղ է խաղում Երևանի դեմ փորձելով Հայաստանին հակադրել Ռուսաստանին, նկատել է ռազմական քաղաքագետ, Ռուսաստանի Պլեխանովի անվան տնտեսագիտական ​​համալսարանի քաղաքագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ  Անդրեյ Կոշկինը: Փաշինյանի հանդիպումը բրիտանական հետախուզության ղեկավարի հետ պերճախոս կերպով ցույց է տալիս տարածաշրջանում արևմտյան պետությունների լուրջ մտադրությունների ու հեռահար ծրագրերի մասին։ «Արևմուտքը փորձում է Հայաստանին պոկել Ռուսաստանից և դուրս բերել երկիրը ՀԱՊԿ-ից։ Այդ գործում մեծ ռեսուրսներ են ներդրված: Հայաստանում ամենամեծ դեսպանատունն ամերիկյանն է։ Նրանք պատրաստ են ֆինանսավորել, «հարցեր լուծել», միայն թե Հայաստանը դառնա Ռուսաստանի Դաշնության աչքի փուշը։

Տարածաշրջանը ժամանակին աշխարհաքաղաքականորեն վերահսկվում էր Ռուսաստանի, Իրանի և Մեծ Բրիտանիայի կողմից, և Միացյալ Նահանգները կցանկանար այնտեղ ավելի շատ հույս դնել Բրիտանիայի վրա», - ասել է Կոշկինը PS-ին տված մեկնաբանությունում:


Ըստ փորձագետների կարծիքի երկարաժամկետ հեռանկարում Փաշինյանի կառավարությունը կփորձի հնարավորինս խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, Գյումրիից դուրս բերել ռուսական ռազմաբազան, արևմտյան դաշնակիցների հրահանգով «վիճաբանել» Իրանի հետ և Հարավային Կովկաս մտցնել ՆԱՏՕ-ի զորախումբ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular