Ֆրանսիայի ռազմական բյուջեն մինչեւ 2030 թվականը կավելանա մինչեւ 400 մլրդ եվրո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի ռազմական բյուջեն 2024-2030 թվականներին կավելանա մինչեւ 400 մլրդ եվրո՝ 2019-2025 թվականներին ռազմական գերատեսչության ծախսերի համար հատկացված 295 մլրդ եվրոյի համեմատ, հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Ռազմական ծրագրավորման մասին օրենքը (LPM) 2024-2030 թվականների համար արտացոլում է այն ջանքերը, որոնք պետությունը ձեռնարկում է իր բանակն ամրապնդելու համար։ Դրանք համաչափ են այսօրվա վտանգներին, որոնք զգալի են։ 2024-2030 թվականներին պետությունը ռազմական գերատեսչությանը 400 մլրդ եվրո կհատկացնի»,-ասվում է Ելիսեյան պալատի Twitter-յան հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, նախագահը հայտնել է, որ 7 տարվա ընթացքում 60 տոկոսով կավելացվի ֆրանսիական հետախուզության ֆինանսավորումը։
Ֆրանսիական բանակի 2019-2025 թվականների բյուջեն կազմում է 295 միլիարդ եվրո։