ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երբ նրա կողքին եմ, գիժ եմ». Եվա Բաղդասարյանը սիրելիի և նշանադրության մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Փոխնակ մայրը» հեռուստասերիալի դերասանուհի Եվա Բաղդասարյանն այժմ խաղում է նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Tert.am Life–ի հետ զրույցում դերասանուհին խոսեց նոր ներկայացման և նշանադրության լուրերի մասին։ 

«Պատրաստվում ենք «Պեպո» ներկայացման վրա, որի պրեմիերան կկայանա փետրվարի 25–ին։ Մարմնավորելու եմ բամբասկոտ կնոջ։ Ասեմ, որ շատ լավ է ստացվում ինձ մոտ։ Գրեթե ամեն տեղ ես կամ։ Բացի այդ, մի քանի այլ ներկայացումներում էլ եմ խաղում ու նկարահանվում հեռուստասերիալում։ Իրականում դժվար է երկուսը համատեղել։ Փորձում եմ մի կերպ հարմարացնել թատրոնի փորձերն ու նկարահանումները»,–ասաց Եվան։Картинки по запросу «Երբ նրա կողքին եմ, գիժ եմ». Եվա Բաղդասարյանը սիրելիի և նշանադրության մասին

Դերասանուհին նշեց, որ «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում հետաքրքիր իրադարձություններ են սպասվում։ Թե ինչ զարգացումներ կլինեն, Եվան չցանկացավ բացահայտել։ 

«Առհասարակ խաղացածս կերպարներն ինձ նման չեն։ Ինձ ավելի հետաքրքիր է բացասական դեր մարմնավորել, քան դրական։ Դրական կերպարներից միայն «Եռաչափ սեր»–ի Ինգայի կերպարն եմ սիրում, որը միանգամից սիրվեց շատերի կողմից։ Նախընտրում եմ, որ դերը խառնվածքային կերպար լինի և ինչ–որ ասելիք ունենա»,– ասաց դերասանուհին։Картинки по запросу «Երբ նրա կողքին եմ, գիժ եմ». Եվա Բաղդասարյանը սիրելիի և նշանադրության մասին

Վերջինս ավելացրեց, որ շատերը դերասանին ընկալում են իր խաղացած դերով։ «Ինձ մոտ էլ է եղել այդպես։ Անգամ բարեկամներս, երբ ինձ տեսնում են, ասում են` հանգիստ, համեստ աղջիկ ես, ինչու ես սերիալում լաչառություն անում»,–նշեց Եվան 

Ի դեպ, Եվայի սիրտն այժմ զբաղված է։ «Արդեն մի քանի տարի է՝ ընկերություն եմ անում մի տղայի հետ, որը մեր ոլորտից չէ։ Երբ նշանվեմ, բոլորը կիմանան այդ մասին: Ժամանակը ցույց է տվել, որ երբ նախապես ինչ–որ բան ենք պլանավորել, չի ստացվել։ Հիմա ոչինչ չենք ծրագրում»,- ասաց նա ու հավելեց, որ ընտրյալը շատ նման է իրենКартинки по запросу «Երբ նրա կողքին եմ, գիժ եմ». Եվա Բաղդասարյանը սիրելիի և նշանադրության մասին

«Նրա մեջ գնահատում եմ իր նվիրվածությունն ու անկեղծությունը։ Շնորհակալ եմ նրան, որ ինձ դիմանում է։ Ամեն ինչում զիջում է, որ չվիճենք։ Ես ինքս շատ պահանջկոտ, խանդոտ մարդ եմ։ Մենք և´ նման ենք, և´ տարբեր։ Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ որքան տարբեր են մարդիկ, այնքան ավելի հեշտ են հասկանում իրար։ Ճիշտ է, ինչ–ինչ հարցերի շուրջ վիճում ենք, սակայն ունենք բնավորության ընդանուր գծեր, որոնք մեզ ավելի են կապում։ Իհարկե, ես էլ եմ զիջողական քայլերի գնում։ Երբ նրա կողքին եմ, գիժ եմ, ազատ ու հանգիստ»,- շեշտեց Եվան։ 

Անդրադառնալով Սիրո տոնին՝ Եվան ասաց, որ Վալենտինը տոնել են՝ երկուսով գնալով քաղաքից դուրս. «Շատ հաճելի ժամանակ ենք անցկացրել։ Չեմ սիրում, երբ զույգերն այդ օրը գնում են ռեստորան կամ ինչ–որ շքեղ վայր»։

Նյութը` Մելինե Տոնոյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular