ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2 շիշ վիսկի և 1 շիշ ռոմ՝ վարչապետի համար. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը «ներկայացուցչական ծախսեր» տողով նոր գնումներ է իրականացրել` 2 շիշ վիսկի եւ 1 շիշ ռոմ գնելով։ Համառ լուրեր կան, որ վարչապետը հաճախ է ոգելից խմիչքի միջոցով փորձում լիցքաթափվել, եւ անգամ կառավարության իր աշխատասենյակում վիսկին անպակաս է նրա սեղանից: Բնականաբար, վարչապետը պետական գնումների հույսին չէ` նրան մեծ քանակությամբ խմիչք են նվիրում, եւ անգամ ինքն է երբեմն անվանական խմիչքներ պատվիրում կոնյակի գործարանին, որը հատուկ մակագրությամբ` ՀՀ վարչապետի անվամբ, թանկարժեք կոնյակներ է պատրաստում եւ տրամադրում, որոնք, որպես կանոն, նվիրում են:

Այս անգամ ներկայացուցչական ծախսերի անվան տակ վարչապետի աշխատակազմը 2 շիշ վիսկի է գնել․ «Akashi Blue blended» 0.7 լ, «Tenjaku Pure Malt» 0.7 լ եւ մեկ շիշ էլ ռոմ՝ «Saint James Millesime 2001» 1 լ։ Վիսկիներն արժեն 27 եւ 25 հազար դրամ, իսկ ռոմը՝ 32 հազար 500 դրամ։ Հավանաբար, իր ձախողումներն ու անհաջողությունները միայն թանկարժեք վիսկիի մեջ է հնարավոր խեղդել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular