ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր շոու՝ հրդեհից ուշադրություն շեղելու համար. Սեյրան Օհանյանին կզրկեն անձեռնմխելիությունից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և որպես մեղադրյալ քրեական գործերով ներգրավելու համար։

Ներկայացված երեք միջնորդագրերով՝ Պաշտպանության նախկին նախարարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնումներ, պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեջ։

Արդեն հաջորդ քառօրյային՝ փետրվարի 7-ին, Օհանյանի՝ անձեռնմխելիությունից զրկելու հարցը կներառվի օրակարգում։ Ամենևին ցանկություն չունենք Սեյրան Օհանյանին ներկայացնելու, որպես անմեղ արարած, եթե նա իսկապես կատարել է այդ հանցագործությունները, ապա անպայման հարկավոր է պատժել, մինչդեռ, հիշեցնենք, որ գործող փաշինյանական վարչախումբը 5 տարի իշխանության ղեկին է և առայսօր որևէ թալանչի, որևէ նախկին հանցագործի այդպես էլ չի կարողացել պատժել, իսկ իրականում, ճիշտ է նշում Սեյրան Օհանյանը, որ հարուցված քրգործում ներկայացված միջնորդագրերը ընդամենը շոու են, այն էլ իրականացվել են հատուկ այս օրերին՝ նախօրեին տեղի ունեցած սարսափելի հրդեհի հետևանքներից հանրության ուշադրությունը շեղելու և «նախկիններ-ներկաներ» դիսկուրսով մանիպուլացնելու նպատակով։

Նույն Սեյրան Օհանյանի պաշտոնավարման օրոք հայ զինվորները նման անմխիթար պայմաններում չէին գտնվում, իսկ բանակն էլ այսպիսի խայտառակ վիճակում չէր, ինչ փաշինյանական իշխանության և նրա Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի օրոք։

Ավելին, Սեյրան Օհանյանը շրջում էր երկու ավտոմեքենայով, ի տարբերություն Պապիկյանի, որը 5-6 մեքենաներով է շրջում և վաղուց վերածվել է իշխանական թիվ մեկ օլիգարխի։ Ուստի և, եթե որևէ մեկին պետք է քրեական պատասխանատվության ենթարկել, դա առաջին հերթին գործող իշխանության Պաշտպանության նախարարն է և Նիկոլ Փաշինյանը։

Մինաս Ազատյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular